Հասարակական

Երևանյան ամառային ճամբարներին մասնակցել է հենաշարժողական խնդիրներ ունեցող 100 երեխա

2 րոպեի ընթերցում

Երևանյան ամառային ճամբարներին մասնակցել է հենաշարժողական խնդիրներ ունեցող 100 երեխա

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի շրջանակում հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար արդեն երրորդ տարին անընդմեջ կազմակերպվում են ամառային ճամբարներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ծրագրում ընդգրկվում են ցանկություն հայտնած հենաշարժողական խնդիրներ ունեցող բոլոր երեխաները: Օգոստոսի 28-31-ն անցկացվող «Երևանյան ամառ 2015» ամառային ճամբարներին նախորդ տարվա 50-ի փոխարեն այս տարի մասնակցում են շուրջ 100 փոքրիկներ ու պատանիներ։ Խաղերով ու անակնկալներով լի առօրյայով ճամբարների մեկնարկը տրվել է Մանկական երկաթուղուց, որտեղ ծրագրի մասնակիցներն անվճար օգտվել են նաև գնացքից:

Երեխաների ճամբարային առօրյային ծանոթացել է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը: Քառօրյա ճամբարների շրջանակում հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկներն ու պատանիները կայցելեն նաև «Հաղթանակ» զբոսայգի, անվճար կօգտվեն ատրակցիոններից, կայցելեն Երևանի կենդանաբանական այգի ու կհետևեն կենդանիների կերակրման ընթացքին: Առանձնակի կարևորելով սոցիալական նշանակություն ունեցող նմանատիպ ծրագրերի իրականացումը` երեխաների ծնողներն իրենց գոհունակությունն են փոխանցել Երևանի քաղաքապետին` հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության և վերաբերմունքի, ինչպես նաև իրականացվող բազմաթիվ ծրագրերի համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում