Կարկուտից եւ փոթորիկից վնասներ են կրել Արարատի մարզի ութ համայնքներ

5 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի-ի 22-ի երեկոյան Արարատի մարզում տեղացած կարկուտն ու փոթորիկը զգալի վնասներ են հասցրել մարզի Շահումյան, ք. Արտաշատ, Վերին Արտաշատ, Այգեզարդ, Այգեպատ, Ոստան, Մրգավան, Դաշտաքար համայնքների գյուղացիական տնտեսություններին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը նշեց, որ համայնքներից ստացված ամփոփ տվյալներով` վնասվել է 388 հա խաղողի եւ 39,25 հա պտղատու այգիներ, ինչպես նաեւ 80 հա բանջարանոցային կուլտուրաներ ու թութունի արտեր: «Տարբեր համայքներում վնասները եղել են տարբեր չափերի: Ելներով ավագանիներից բաղկացած հանձնաժողովների փաստագրումներից եւ գույքագրումներից` առանձին հատվածներում վնասները հասնում են 20-80 տոկոսի: Ամենից շատը տուժել է Շահումյան համայնքը»,- ասաց վարչության պետը: Բնական աղետի հաջորդ օրը հիշյալ համայքներում են եղել վարչության պետն ու մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, իսկ օգոստոսի 27-ին մարզ է այցելել նաեւ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:

Այն հարցին, թե արդյոք հակակարկտային կայանները չեն կարողացել նպաստել կարկտաբեր ամպերի ցրմանը, Տերտերյանը պարզաբանեց. «Որոշակիորեն նպաստել են աղետի մեղմացմանը: Եթե դրանք էլ չլինեին` վնասի չափերը կհասնեին առավելագույնի»: Նա նաեւ նկատեց, որ Արարատի մարզում հակակարկտային կայանները տեղադրված են սահմանամերձ համայնքների երկայնքով, իսկ այն համայնքներում, որտեղ տեղի ունեցավ կարկտահարություն ու փոթորիկը, գրեթե չկան կայաններ, ինչն էլ հանգեցրեց նման կորստի:

Տեղացած կարկուտն ու ուժեղ քամին ավերածություններ են պատճառել նաեւ այգեգործ Սուքիաս Բադալյանի Շահումյան գյուղի տարածքում գտնվող 6 հազար մետր խաղողի այգուն` իր գնահատմամբ հարյուր տոկոսով ոչնչացնելով բերքը, եւ մասնակի խաղողի վազերը, խաղողասյուները: «Այս տարի մենք սպասում էինք աննախադեպ` 15 տոննայից ավելի բերք, որը մթերելով կունենայինք 2 մլն դրամ գումար: Ողջ տարվա ընթացքում գարնան նախապատրաստական աշխատանքներից մինչեւ հասուն խաղող ստանալը ծախսել էի 700 հազար դրամ: Ունեի նաեւ 1 մլն 300 հազար դրամի վարկ, որն այս տարի նախատեսում էի մարել: Հիմա թեւաթափ եմ եղել, այլեւս ոչինչ անելու ցանկություն չկա»,-ասաց Բադալյանը` ավելացնելով, որ մի քանի ժամում կատարվածը ոչ միայն վնաս հասցրեց այս տարվա ամբողջ բերքին, այլեւ տվեց տարիների վնաս: «Տարիներ են անհրաժեշտ, որպեսզի կոտրված խաղողի վազերը նորից նման բերք տան, ես նույնիսկ չգիտեմ` հաջորդ տարի կստանա՞մ արդյոք խաղողի գոնե մեկ ճութ բերք: Ամբողջությամբ ավերվել է 10 տարեկան այգիս: Ճիշտ ժամանակն էր տարիների չարչարանքս հետ բերելու»,-ընդգծեց նա:

Այգեգործը պայմանագիր ունի Պռոշյանի կոնյակի գործարանի հետ, օրեր առաջ պայմանավորվածություն էր ձեռք բերել նաեւ խաղողը հավաքող բանվորների հետ` սեպտեմբերի 20-ին եւ 21-ին այն հավաքելու եւ մթերման տանելու համար: Նրա խոսքով` մի քանի օր հետո պետք է կատարվեր սրսկում: «Այլեւս ծախս անելու եւ սրսկումներ կատարելու իմաստ չեմ տեսնում` գոնե հաջորդ տարվանից այգին վերականգնելու գործընթացը սկսելու նպատակով: Այժմ տեղի կունենա այս տարվա բերքի նեխում, ինչն ավելի վտանգավոր է»,-նշեց նա:

Փոթորիկը վնասներ է պատճառել նաեւ լոլիկի, վարունգի, եւ այլ բանջարանոցային կուլտրուրաների դաշտերին, ծիրանենիները եւ այլ ծառերը կիսել մեջտեղից, շուռ տվել բարձր լարման էլեկտրասյուներ, պոկել հաղորդալարեր, շրջել տանիքներ` շպրտելով ավտոճանապերհներին:

Արարատի մարզային փրկարարական վարչության տվյալներով, օգոստոսի 22-ին` ժամը19:30-ից մինչեւ 20:15-ն ընկած ժամանակահատվածում մարզի Ռանչպար, Նորամարգ, Ազատավան, Բուրաստան, ք. Մասիս, Տափերական, ք. Վեդի եւ Բաղրամյան համայնքների տարածքում տեղակայված 19 հակակարկտային կայաններով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր մեկ ամպ, եւ կատարվել է 1396 կրակոց:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ