Life

Ֆրանսահայ խոհարարը համոզված է, որ Հայաստանն իր մաքուր բնամթերքով կարող է գրավել համաշխարհային շուկան

6 րոպեի ընթերցում

 Ֆրանսահայ խոհարարը համոզված է, որ Հայաստանն իր մաքուր բնամթերքով կարող է գրավել համաշխարհային շուկան

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներ ունեցող ֆրանսիացի խոհարար Ալեն Ալեքսանյանը հին ու ավանդական բարադրատոմսերին ժամանակի շունչ հաղորդելու ջատագով է: Այդպես նա իր ֆրանսիացի այցելուներին հրամցնում է իր տատիկից ժառանգած ուտեստները` որոշակի փոփոխություններով ու նոր համադրություններով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հյուրընկալված խոհարարը կիսվեց հայկական բնամթերքի տարածման ու հանրահռչակման իր տեսլականով: «Հայկական ուտեստներ, այո’, պատրաստում եմ, բայց միշտ փորձում եմ նոր շունչ հաղորդել դրանց` մի փոքր հեռանալով տատիկների բաղադրատոմսերից, որոնք շատ յուղոտ են: Այլևս ընդունելի չէ յուղոտ ուտելիքներ պատրաստել»,-ասաց Ալեն Ալեքսանյանը` ներկայացնելով իր կողմից մատուցվող շատ պարզ բաղադրատոմս: «Օրինակ, վերցնում եմ սխտորամածուն, որի վրա ավելացնում եմ լոլիկ, ու իմ մատուցման ձևով ես կարողանում եմ այն հայկական դարձնել: Հայերին, եթե հարցնենք, թե որն է ավանդական հայկական ուտելիք, ցավոք, շատերը կասեն խորոված: Ես համաձայն եմ, որ այստեղի խոզի միսը շատ լավն է, բայց անընդհատ խորովածի մասին խոսելով ու այն պատրաստելով` հայկական խոհանոցը չի զարգանա: Դուք կարող եք խոզի միսն այլ կերպ կիրառել: Օրինակ, այն եփել մրգերով, քանի որ միրգը, երբ եփվում է, այն ոչ մի ընդհանրություն չի ունենում հում մրգի հետ, փոխվում է նաև դրա դերը մարսողության մեջ: Ուղղակի պետք է նոր շունչ հաղորդել ամեն ինչին»,-ավելացրեց շեֆ խոհարարը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Ալեն Ալեքսանյանը գտնվել է Հայաստանում ու ինտենսիվորեն աշխատել գյուղական համայնքներում այդ տեղանքին բնութագրական բնամթերքի վերաարժևորման ուղղությամբ: Նա հասցրել է ներկա գտնվել Օձունում սեպտեմբերի 12-ին կայանալիք «Օձունի գանձեր» փառատոնի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև օգոստոսի 16-ին Բերդի Մեղրի ու հատապտուղների փառատոնի հյուրերին հայկական ըմպելիք հյուրասիրել: Նրա խոսքով` Օձունում է գտնվում Հայաստանի կանաչ ոսկին` մաքուր դեղաբույսներն ու խոտաբույսերը, ինչպես նաև հատապտղուները, բացի այդ` այնտեղ կա բյուրեղյա մաքուր ջուր: «Օձունում կարող են աճել աշխարհի բոլոր խոտաբույսերը: Աշխարհում կա ուրցի տասը տեսակ, հետաքրքրական է, որ այդ բոլոր տեսակները կարող են այստեղ աճել: Եթե Օձունի հարթավայրից դուրս գանք, հնարավոր չի լինել գտնել որոշ խոտաբույսներ, որոնք հենց այնտեղ են աճում»,-նկատեց Ալեն Ալեքսանյանը: Նա յուրաքանչյուր տարածշրջանում փորձում է մարդկանց շահագրգռել իրենց տարածաշրջանային բնամթերքը երկրի ներսում իրացնելուց բացի, օգտագործել նաև դրսի շուկայում Հայսատանի ճանաչելիությունն էլ ավելի բարձրացնելու համար: «Այս բոլոր խոտբույսերը պետք է արտահանել, նպաստել, որ գյուղերը չդատարկվեն: Իմ նպատակն է, որ տեղում գյուղացիները հասկանան, թե այդ ողջ հարստությունն ինչպես կարող են շահագործել»,-ավելացրեց ֆրանսահայ խոհարարը:

Նրա խոսքով` ներկայում Եվրոպան տարված է օրգանական մթերք օգտագործելու ցանկությամբ, իսկ Հայաստանում գրեթե ամեն ինչ շատ մաքուր է, մրգերը, խոտաբույսերը, խոզի միսը: «Ես հաճույքով նկատում եմ, որ հայկական գինին որակի առումով աճ է ապրել: Գինու, բանջարեղենի համադրությունը կարող է խոհանոցային հրաշալի բաղադրատոմսեր հրամցնել, եթե դուք կարողանաք գինին համադրել որոշակի մրգերի հետ, Հայաստանը կարող է աշխարհին տալ լավագույն դեսերտներ»,-նշեց խոհարարը:

Անդրադառնալով Մեղրի ու հատապտուղների փառատոնին իր կողմից պատրաստված «Մեղրաբույր» ըմպելիքին, որի բաղարդությունն են կազմում տեղի խոտաբույսերը` ուրց, խնկածաղիկ, նանա, մեղր ու հատապտուղներից մոշը, հապալասը, ազնվամորին ու հոնը`Ալեն Ալեքսանյանն առաջարկեց սառը թեյին փոխարինող այդ ըմպելիքից ստանալ հայկական նոր բրենդ: «Բացի այդ, եթե ուզում եք որոշակի տղամարդկային շունչ տալ այդ ըմպելիքին, կարելի է մի քանի կաթիլ օղի ավելացնել, այդպիսով` այն կփոխարինի «Մոխիտոյին» ու կդառնա «Արմենիտո»: Դրանով կստեղծվի ոչ միայն շատ համեղ ըմպելիք, այլև նոր բրենդ»,-ասաց նա:

Ալեն Ալեքսանյանը նաև եղել է Տավուշի մարզի Այրում քաղաքում Ռոն Ալպ տարածաշրջանի կազմակերպության և Օրանժ հիմնադրամի համագործակցությամբ Հայկական միջմասնագիտական միջազգային միության իրականացրած ծրագրի շրջանակներում ստեղծված պահածոների գործարանում և աշխատակիցների հետ մշակել մուրաբաներ ու պահածոներ պատրաստելու նոր բաղադրատոմսեր ու տեխնոլոգիաներ: Դրանք հարմարեցվել են եվրոպական ճաշակին, ու ինչպես, Ալեն Ալեքսանյանն է նշում, պատրատվել են քիչ շաքարով ու եփվել ավելի քիչ: Այս ամենի հիման վրա խոհարարը նաև գիրք է պատրաստել, որը շուտով հասանելի կլինի հայ ընթերցողին: «Գիրքը, հավանաբար, կունենա «Ինչպես պատրաստել մուրաբաներ» անվանումը և կպատնի թե ինչպես պետք է աշխատել, ինչպես արտադրել, ինչ բաղադրատոմսերով և այլն»,-տեղեկացրեց նա:

Ալեն Ալեքսանյանը ծնվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում և մինչև 15 տարեկան ապրել Լիոնի մոտակայքում գտնվող Լիմոնե ֆերմայում իր հայազգի տատիկի հետ: 15 տարի «Տուր դե Ֆրանս»-ում խոհանոցային արվեստում աշխատելուց հետո 1986 թվականին Լիոնում հիմնել է «Ալեքսանդրիան» ռեստորանը:

Լինելով ծագումով հայ` Ալեն Ալքեսանյանը մասնագիտացել է հայկական խոհանոցի և օրգանիկ մթերքների օգտագործման մեջ: Նա նաև ստեղծել է սննդի խորհրդատվական կազմակերպություն, այնուհետև 2010-ին ստեղծել «Կամելիա» կազմակերպությունը, որը զարգացնում է թեյի պատրաստման կոնցեպտը:

Բաժին

Տեղադրություն

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

Պատահար

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Վարչապետ

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Մարզեր

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Իրավունք

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

Նշանակում

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Հայաստան

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում