Սարգիս Հովսեփյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 4-ին կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում հյուրընկալվելով Սերբիայի հավաքականին: Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը կանցկացնի մարզական հավաք: Սեպտեմբերի 3-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Սերբիա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են մարզական հավաքին մասնակցելու հրավեր:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը մարզական հավաքին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. դարպասապահներ` Գևորգ Կասպարով «Ալաշկերտ», Արսեն Բեգլարյան` «Միկա», Գևորգ Պրազյան` «Արարատ»:

Պաշտպաններ` Ռոբերտ Արզումանյան «Ամկար» (Ռուսաստան), Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան), Գաել Անդոնյան «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա), Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա), Լևոն Հայրապետյան «Փյունիկ», Տարոն Ոսկանյան «Փյունիկ», Վարազդատ Հարոյան «Փյունիկ» և Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»:

Կիսապաշտպաններ` Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա), Գևորգ Ղազարյան «Մարիտիմու» (Պորտուգալիա), Մարկոս Պիզելլի «Ակտոբե» (Ղազախստան), Արաս Օզբիլիս «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան), Կառլեն Մկրտչյան «Անժի» (Ռուսաստան), Նորայր Ասլանյան «Ալմերե Սիթի» (Հոլանդիա), Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա), Արթուր Յուսպաշյան «Փյունիկ» և Արտակ Գրիգորյան «Ալաշկերտ»:

Հարձակվողներ` Յուրա Մովսիսյան «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան), Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան) և Ռուսլան Կորյան «Լուչ-Էներգիա» (Ռուսաստան):

Հայերեն English Русский

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին