Չինաստանի տնտեսության խթանման ֆոնին նավթի գներն աճում են

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի ազգային բանկի տոկոսադրույքների նվազեցման տեղեկատվության ֆոնին նավթի համաշխարհային գներն օգոստոսի 25-ին աճի միտում են ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմնեպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, մեկ բարել Brent տեսակի նավթի գինն աճել է 1,98 տոկոսով` հասնելով 43,53 դոլարի, իսկ մեկ բարել WTI տեսակի նավթը թանկացել է 3,22 տոկոսով` հասնելով 39,48 դոլարի:

Չինաստանի ֆինանսական կարգավորող մարմինն այսօր տեղեկացրել է 0,25 տոկոսային կետով դեպոզիտների և վարկերի տոկոսադրույքների նվազեցման մասին: Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 26-ին, իսկ վարկային տոկոսը կկազմի 4,6 տոկոս: Բանկը սեպտեմբերի 6-ից նաև 0,5 տոկոսով բանկերի համար կնվազեցնի պահուստների նորմերը:

The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Schneider Electric-ի վերլուծաբան Մեթ Սմիթը նշել է, որ կարգավորիչ մարմնի որոշումը թույլ է տվել շուկային վերադառնալ աճի: Չինական տնտեսության աճի դանդաղումը հատկապես կարևոր տեղեկություն էր նավթային շուկաների համար, քանի որ երկիրը «սև ոսկու» օգտագործման ոլորտում աշխարհում երկրորդ պետությունն է:

«Այն ամենն, ինչ անում է չինական կառավարությունը, դիտարկվում է որպես շուկային օգնություն: Միևնույն ժամանակ, շուկաների համար գլխավոր թեման մնում է կայուն պահանջարկը: Գները պետք է երկարաժամկետ հատվածում ցածր մնան, որպեսզի շուկաները վստահ լինեն, որ առաջարկները շարունակում են ազդեցություն ունենալ իրենց վրա»,- հայտարարել է Energy Aspects թերթի վերլուծաբան Ամրիտա Սենը:

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ