Հրապարակվել է Դանիայի հավաքականի կազմը Հայաստանի հետ խաղում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր նախապատրաստվելու են սեպտեմբերի 4-ին և 7-ին կայանալիք «Եվրո-2016»-ի Ալբանիայի ու Հայաստանի հավաքականների դեմ հանդիպումներին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Դանիայի կազմը կազմը հետևյալն է.

արպասապահներ`Յոնաս Լյոսլ («Գենգամ», Ֆրանսիա), Կասպեր Շմեյխել(«Լեսթեր», Անգլիա), Ստեֆան Անդերսեն(«Կոպենհագեն»);

Պաշտպաններ`Դանիել Ագգեր(«Բրոնդբյու»), Դանիել Վասս(«Սելտա», Իսպանիա), Լարս Յակոբսեն(«Գենգամ», Ֆրանսիա), Նիկոլայ Բոյլեսեն(«Այաքս», Հոլանդիա), Սիմոն Կյաեր(«Ֆեներբախչե», Թուրքիա), Սիմոն Պոուլսեն(«Էյնդհովեն», Հոլանդիա);

Կիսապաշտպաններ`Քրիստիան Էրիկսեն(«Տոտենհեմ», Անգլիա), Յակոբ Պոուլսեն(«Միտյուլանդ»). Լասսե Վիբե(«Բրենտֆորդ», Անգլիա), Պյեռ-Էմիլ Հոյբերգ(«Բավարիա», Գերմանիա), Պիոնե Սիստո(«Միտյուլանդ»), Տոմաս Դելանի, Վիլիամ Կվիստ(երկուսն էլ` «Կոպենհագեն»), Մարտին Բրաթվեյթ(«Թուլուզ», Ֆրանսիա), Միքայել Կրոն-Դելի(«Սևիլյա», Իսպանիա);

Հարձակվողներ`Մորտեն «Դունկան» Ռասմուսեն(«Միտյուլանդ»), Նիկլաս Բենդտներ(«Վոլֆսբուրգ», Գերմանիա), Նիկոլայ Յորգենսեն(«Կոպենհագեն»), Յուսուֆ Պոուլսեն(«Լայպցիգ», Գերմանիա):

Հայաստան - Դանիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին «Հանրապետական» մարզադաշտում, Երևանի ժամանակով 20:00-ին:

Մինչ այդ` սեպտեմբերի 4-ին մեր թիմը Նովի Սադում կհանդիպի Սերբիայի հավաքականին:

Հայերեն Русский