Սփյուռք

Սփյուռքի նախարարությունում հյուրընկալել են ամերիկաբնակ բարերար Սիլվա Չաքմաքչյանին

3 րոպեի ընթերցում

Սփյուռքի նախարարությունում հյուրընկալել են ամերիկաբնակ բարերար Սիլվա Չաքմաքչյանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն օգոստոսի 25-ին ընդունել է ամերիկաբնակ գործարար, աշխարհահռչակ «Հագուստ Սիլվիայից» հագուստների պատրաստման սրահի հիմնադիր-տնօրեն, բարերար Սիլվա Չաքմաքչյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բարձր գնահատելով Սիլվա Չաքմաքչյանի գործունեությունն ու ձեռքբերումները՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշել է. «Սիլվան ծնվել է Բեյրութում, սիրիահայերի ընտանիքում: 1946-1947թթ. մեծ հայրենադարձության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան, իսկ 19 տարեկանում մոր հետ տեղափոխվել Միացյալ Նահանգներ:

33 տարեկանում հիմնելով սեփական գործը՝ «Հագուստ Սիլվիայից» (Silvia’s Costumes) ընկերությունը սկսել է հագուստներ կարել հայտնի արտիստների, երգիչների, մշակութային ճանաչված գործիչների համարև 30 տարի շարունակ ապահովում է ամերիկյան շոու-բիզնեսի ներկայացուցիչների փայլն ու շքեղությունը՝ դառնալով ոլորտի հանրահայտ դիզայներների վստահելի ու լավագույն գործընկերը: Սիլվան մշտապես օգնել է Լոս Անջելեսի հայ համայնքին և եկեղեցուն, իրականացրել է շատ ծրագրեր, դարձել շատ ու շատ կառույցների բարեկամ, բարերար, բարեգործ: Ձեռք է մեկնել նաև Հայաստանի սոցիալապես անապահով բնակչությանը՝ հագուստ և օգնություն ուղարկելով»:

Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է Սիլվա Չաքմաքչյանի օգնությունը Հալեպի ծերանոցին, որտեղ բնակվում են 46 ծերեր, որոնցից 13-ը գամված են անկողնուն: Սիլվան իր վրա է վերցրել նրանց սննդի և խնամքն ապահովելու հոգսը:

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Լենա Հալաջյանը նույնպես շնորհակալություն է հայտնել սիրիահայերին ցուցաբերած օգնության ու բարերարության համար ու նշեց, որ հպարտ է այդպիսի հայրենակցուհի ունենալու համար:

«Հալեպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի նախագահ Անի Բալըխյանը հավաստիացրել է. Հալեպը երկար պիտի հիշի այդ բարեգործությունը: Աստված միշտ պահի և պահպանի Ձեր զավակները»:

Իբրև գործարար կին՝ մեր հայրենակցուհին բազում պարգևներ է ստացել, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից: Արամ Առաջին կաթողիկոսի կողմից էլ տիկին Սիլվան արժանացել է «Կիլիկյան ասպետ» շքանշանին՝ իր իսկ հիմնած «Գառնի» հաստատության միջոցով տարիներ շարունակ աշխարհասփյուռ հայության ու հատկապես հայրենիքին ուղղած սրտաբուխ նվիրատվությունների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում