Սփյուռք

Հալեպը ցնցվել է երկրաշարժի նմանվող պայթյունից

1 րոպեի ընթերցում

Հալեպը ցնցվել է երկրաշարժի նմանվող պայթյունից

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպ քաղաքն օգոստոսի 24-ի հետմիջօրեին ցնցվել է երկրաշարժի նման ստորգետնյա պայթյունից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը` նշելով, որ պայթյունը որոտացել է Ջամիա Զահրա թաղամասում: Թաղամասում գրեթե բնակիչներ չկան: Այն քաղաքի ծայրամասային շրջան է, և մինչև Սիրիայում քաղաքացիական պատերազմը ծաղկող շրջան էր համարվում: Պայթյունից հետո բախումներ են սկսվել բանակի և զինված խմբավորումների միջև: Ռազմական գործողություններին մասնակցել է նաև սիրիական օդուժը:

Բացի դրանից, աղբյուրը նաև տեղեկացրեց, որ Հալեպում որոշ թաղամասեր են հրթիռակոծվել, այդ թվում` Մոկամպո թաղամասը, որտեղ զոհեր ու վիրավորներ են գրանցվել: Հրթիռակոծված թաղամասերը հեռու են հայկական թաղամասերից, որտեղ միայն ռմբակոծման ձայներ են լսվել:

Աղբյուրը նաև նշեց, որ հայկական թաղամասերում միջադեպեր տեղի չեն ունեցել, ջուրն ու էլեկտրականությունը, թեպետ ընդհատումներով, սակայն լինում են:

Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներնայնտեղմինչևօրսշարունակվումեն:Քաղաքիարևմտյանթաղամասերըգտնվում ենկառավարականուժերի,իսկարևելյանթաղամասերը`զինվածխմբավորումներիհսկողության տակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում