ԱՄՆ-ի նախագահը ավարտել է իր արձակուրդը եւ վերադարձել Վաշինգտոն
1 րոպեի ընթերցում
![ԱՄՆ-ի նախագահը ավարտել է իր արձակուրդը եւ վերադարձել Վաշինգտոն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/08/816137.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 23-ին Վաշինգտոն է վերադարձել երկշաբաթյա արձակուրդից հետո: Պետության ղեկավարն իր ընտանիքի հետ միասին այն անցկացրել է Մարտաս-Վինյարդ կղզում, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Մասաչուսեթսի նահանգի ափերի մոտ:
Ինչպես հայտնել են հանգստի ընթացքում պետության ղեկավարին ուղեկցող լրագրողները, «թիվ մեկ օդանավը» կիրակի օրը վայրէջք է կատարել Էնդրյուս ռազմաօդային բազայում: Օբաման ընտանիքի հետ միասին տեղափոխվել է իր Marine One ուղղաթիռ, որը նրանց հասցրել է Սպիտակ տուն:
«Մենք հիանալի ժամանակ անցկացրինք»,- ընդգծել է Օբաման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP