Կարծիքներ

Վրացագետն Իրանի և Վրաստանի համար ձեռնտու է համարում երկրների միջև գազամուղը Հայաստանով անցկացնելը

4 րոպեի ընթերցում

Վրացագետն Իրանի և Վրաստանի համար ձեռնտու է համարում երկրների միջև գազամուղը Հայաստանով անցկացնելը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաց-իրանական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գուբազ Սանիկիձեն բացահայտել է Իրան կատարած վերջին այցելության ընթացքում ձեռք բերված որոշ նախնական պայմանավորվածություններից մանրամասներ: Սանիկիձեն անդրադարձել է Իրանից Վրաստան և ապա Եվրոպա գազ մատակարարելու նախագծին՝ ընդգծելով, որ տվյալ ծրագիրը կյանքի կոչվելու դեպքում Վրաստանի համար տնտեսական և անվտանգության խնդիրների լուծման նոր երաշխիքներ կձևավորվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վրացագետ Ալիկ Էրոյանցը:

Նա գրել է, որ թեև վրացի պաշտոնյան նշում է, որ դեռևս որոշված չէ, թե Իրանից դեպի Վրաստան կառուցվելիք գազամուղը կանցնի Հայաստանի, Թուրքիայի, թե՝ Ադրբեջանի տարածքով, բայց մեկ բան հստակ է, որ անվտանգության տեսանկյունից ինչպես Իրանին, այնպես էլ Վրաստանին ձեռնտու է, որ այն անցնի Հայաստանի տարածքով: «Նախ` իրանա-ադրբեջանական, ապա և` թուրք-իրանական հարաբերություններն այնքան էլ լավ մակարդակի չեն. կողմերի միջև փոխվստահությունը բավականին ցածր դիրքերում է: Ուստի, Իրանը չի կարող ռիսկի տակ առնել գազամուղի՝ հետագայում անվտանգ շահագործումը:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա վերջինի դեպքում ևս շահավետ է, որպեսզի Իրանից Վրաստան գազ մատակարարվի Հայաստանի տարածքով, և ոչ միայն այն պատճառով, որ հայ-վրացական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, և կողմերը հաջողությամբ համագործակցում են բազմաթիվ ոլորտներում, այլ նշված դիրքորոշմամբ Թբիլիսին կարող է այլընտրանքային տարբերակ ներդնել և հակակշռել արդեն իսկ գործող՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղին, ինչպես նաև մի քանի տարի հետո գործարկվելիք «Շահդենիզ 2» խոշոր գազափոխադրման նախագծին»,- գրել է վրացագետը:

Ալիկ Էրոյանցը ավելացրել է, որ դա իրոք լավ հնարավորություն է Վրաստանի իշխանությունների համար երկրում թուրք-ադրբեջանական ազդեցությունը որոշակիորեն թուլացնելու առումով, քանզի վերջիններս քաջ գիտակցում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի օրեցօր ամրապնդվող ազդեցության ներքո Վրաստանը հետագայում կարող է կորցնել լիարժեք ինքնիշխանության և գործունեության ներկա աստիճանը, որն առանց այն էլ իր համար ցանկալի մակարդակի չէ: «Ուստի, հավանականությունը մեծ է, որ վերոհիշյալ նախագիծը այդուհանդերձ կյանքի կկոչվի և տարանցիկ խողովակն էլ կկառուցվի Հայաստանի տարածքում:

Այդ դեպքում հարց է ծագում՝ արդյոք նշված նախագծին կողմ է մեր հյուսիսային դաշնակից Ռուսաստանը:

Տրամաբանորեն հասկանալի է, որ վերջինը պետք է որ բացասականորեն ընդունի նման գազամուղի կառուցումը, բայց մյուս կողմից, եթե հարցը դիտարկենք Իրանի շուրջ վերջին զարգացումների համատեքստում, ապա կարելի է ենթադրել, որ ստեղծված իրավիճակում հարավից-հյուսիս ձգվող այս գազամուղը ընդհանուր շահերի տեսանկյունից կարող է միացնել Իրանի և Ռուսաստանի էներգետիկ և գազային համակարգերը՝ ամրացնելով հիմքերն այդ ոլորտում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաև ավելի հեռու՝ դեպի արևմուտք:

Հակառակ պարագայում Իրան-Արևմուտք՝ կարծես արդեն իսկ բարելավվող հարաբերությունների ֆոնին Ռուսաստանը կարող է կորցնել իր խոսքի կշիռը Թեհրանի համար, ինչը միանշանակորեն ձեռնտու չէ Մոսկվային»,- գրել է վրացագետը:

Տեղադրություն

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

Մշակույթ

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

Մշակույթ

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

«Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարից

Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարից

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Աղիքային վարակներից խուսափելու համար մասնագետները հորդորում են խստորեն ապահովել սննդի պահպանման կանոնները

Հայաստան

Աղիքային վարակներից խուսափելու համար մասնագետները հորդորում են խստորեն ապահովել սննդի պահպանման կանոնները

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

Տնտեսություն

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

Պատահար

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում