Կանզասի ազգային գվարդիայի օդուժը 1.4 մլն դոլարի դեղորայք և այլ պարագաներ է տեղափոխել Հայաստան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանզասի ազգային գվարդիայի օդուժը Միացյալ հայկական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում 1.4 միլիոն դոլարի դեղորայք և բժշկական պարագաներ է տեղափոխել Հայաստան: Հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով armenianweekly.com-ը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այդ կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համագործակցությունը, որին հիմք էր դրվել դեռ 2014թ-ին, շարունակվում է նաև 2015-ին: Կանզասի ազգային գվարդիայի օդուժը և Գլենդեյլի Միացյալ հայկական հիմնադրամը ևս մեկ անգամ համատեղեցին իրենց ջանքերը Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար: «Դիրեքթ ռելիֆ ինտերնեյշնլ» (Direct Relief International) կազմակերպությունը, որը հանդիսանում է Միացյալ հայկական հիմնադրամի հիմնական գործընկերը, նվիրաբերել է ավելի քան 1.4 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ դեղորայք և այլբժշկական միջոցներ: Կանզասի ազգային գվարդիայի օդուժը դեղորայքը տեղափոխել է Կանզաս նահանգի Տոպիկա քաղաքից Երևան: Այս երկու կողմերի միջև համագործակցությունը և գործընկերությունը շարունակում է նպաստել Հայաստանում կյանքի որակի բարելավմանը»:

Երկրորդ տարին է, որ այս երկու մարմինների համագործակցությամբ Հայաստանին դեղորայք է տրամադրվում: Նախորդ տարի Հայաստան էր ուղարկվել 4.1 միլիոն դոլարի դեղորայք:

«Մենք բարձր ենք գնահատում Կանզասի ազգային գվարդիայի օդուժի և Հայաստանի միջև կապը»,-ասել է Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը: «Մենք նաև շնորհակալ ենք Direct Relief International-ին ավիափոխադրման գործում ունեցած արժեքավոր ներդրման համար: Հայաստանում 1988 թվականի երկրաշարժից սկսած` Direct Relief International կազմակերպությունը տասնյակ միլիոն դոլարների աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Միացյալ Հայկական հիմնադրամի միջոցով»,-ավելացրել է Հարութ Սասունյանը:

Նախորդ 26 տարիներին Միացյալ հայկական հիմնադրամը Հայաստանին ու Արցախին է փոխանցել 712 միլիոն դոլարի օգնության պարագաներ, 2 հազար 252 ծովային կոնտեյներ, կատարվել է 159 թռիչք:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան