Սփյուռք

Թեհրանի հրապարակներից մեկը կկրի հայ նահատակ Գագիկ Թումանյանի անունը

1 րոպեի ընթերցում

Թեհրանի հրապարակներից մեկը կկրի հայ նահատակ Գագիկ Թումանյանի անունը

ԹԵՀՐԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի Ղաեմաղամ Ֆարահանի փողոցում գտնվող «Շոա» հրապարակը կկրի Գագիկ Թումանյանի անունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ալիք» պարբերականը, ԻԻՀ կրոնական փոքրամասնությունների հարցերով նախագահի հատուկ օգնական Ալի Իվնեսին հատուկ նամակ է հղել Թեհրանի Իսլամական քաղխորհրդին եւ պահանջել, որպեսզի քաղաքի հրապարակներից մեկն անվանակոչվի հայ նահատակ Գագիկ Թումանյանի անվամբ:

Նամակում ասված է, որ երկրի սահմանները պաշտպանված է շնորհիվ այն ռազմիկների եւ նահատակների, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն Իրանի ապագային:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում