Միջազգային

Չինաստանի վարչապետն այցելել է Տյանցզինում տեղի ունեցած պայթյունների վայր

2 րոպեի ընթերցում

Չինաստանի վարչապետն այցելել է Տյանցզինում տեղի ունեցած պայթյունների վայր

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի վարչապետ Լի Կեցյանն այցելել է Տյանցզին նավահանգիստ , որտեղ անցած շաբաթ արդյունաբերական գոտում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհվել է առնվազն 112 մարդ, տուժել է եւս ավելի քան 700 հոգի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Տյանցզինի քիմիկատների պահեստում պայթյուններից հետո դեռեւս անհայտ կորած է համարվում 95 մարդ, նրանցից 85-ը հրշեջներ են: 25 մարդ ներկայում հիվանդանոցնում է գտնվում օրհասական վիճակում, 33-ի ստացած վերքերը գնահատվում են՝ ծանր:

Չինաստանի կառավարության ղեկավարը հանդիպում է ունեցել պայթյուններից տուժած տեղի բնակիչների, ինչպես նաեւ փրկարարների եւ փորձագետների հետ, որոնք շրջակա միջավայրի վիճակի հետազոտություն են անցկացնում:

Greenpeace-ի տվյալներով՝ ճգնաժամային գոտուց վերցված ջրի նմուշներում քիմիական նյութերի բարձր պարունակություն չի հայտնաբերվել: Այդուհանդերձ, քիմիական վարակման սպառնալիքի պատճառով իշխանությունները տարհանում են նախկին պահեստից 3 կիլոմետր շառավղով գտնվող տների բնակիչներին:

Պահեստում պայթյունների հզորությունն այնքան մեծ է եղել, որ զոհվածների մեծ մասի մարմինների ինքնությունն անկարելի է պարզել: Ինչպես հայտարարել է Պեկինի ռազմական օկրուգի շտաբի պետի տեղակալ Շի Լուցզեն, պայթյուններից հետո փրկվածների գտնելու հավանականությունը փոքր է: Գեներալ Լուցզեն դարձել է առաջին պաշտոնական անձը, որը հաստատել է թունավոր ցիանիդի խմբաքանակի առկայությունը պայթյունների վայրում: Նրա գնահատմամբ՝ խոսքը վերաբերում է «մի քանի հարյուր տոննա» նյութի:

Բրիտանիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որը հավանություն է տվել լաբորատորիայում ստեղծված մսի օգտագործմանը

Եվրոպա

Բրիտանիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որը հավանություն է տվել լաբորատորիայում ստեղծված մսի օգտագործմանը

Բելգիան և Ուկրաինան ստորագրել են 150 միլիոն եվրոյի  վերակառուցման համաձայնագիր

Եվրոպա

Բելգիան և Ուկրաինան ստորագրել են 150 միլիոն եվրոյի  վերակառուցման համաձայնագիր

ՀՀ-ին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցը ներառվել է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի օրակարգում

Եվրոպա

ՀՀ-ին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցը ներառվել է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի օրակարգում

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 22-ին

Քաղաքականություն

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 22-ին

Գերմանիան 2025 թվականին երկու անգամ կկրճատի Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

Եվրոպա

Գերմանիան 2025 թվականին երկու անգամ կկրճատի Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

Սպորտ

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

Եվրահանձնաժողովը դատարանում պարտվել է COVID-19-ի պատվաստանյութերի պայմանագրերի թափանցիկության գործով

Եվրոպա

Եվրահանձնաժողովը դատարանում պարտվել է COVID-19-ի պատվաստանյութերի պայմանագրերի թափանցիկության գործով

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

Քաղաքականություն

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

ԵՄ-ն անդամ երկրների դեսպանների մակարդակով հաստատեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու առաջարկը. Ազատություն

Քաղաքականություն

ԵՄ-ն անդամ երկրների դեսպանների մակարդակով հաստատեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու առաջարկը. Ազատություն

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն

Քաղաքականություն

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն

Բելառուսում կասեցրել են ԵՄ-ից ՌԴ ռեկորդային խոշոր խմբաքանակի թմրամիջոցների մաքսանենգության փորձը

Եվրոպա

Բելառուսում կասեցրել են ԵՄ-ից ՌԴ ռեկորդային խոշոր խմբաքանակի թմրամիջոցների մաքսանենգության փորձը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում