ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը հանդես Է եկել ուղերձով եւ խնդրել՝ կանխել արքայազն Ջորջի՝ պապարացիների կողմից արված լուսանկարների հրապարակումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ամբողջ աշխարհի լրատվամիջոցներին հղած բաց նամակում պալատը հայտարարել Է, որ «թույլատրելիի սահմանն անցած Է»:
Նամակում ասված Է, որ վերջին ժամանակներս երկամյա արքայազնի անձնական կյանքի խախտումները հաճախացել են, իսկ լրագրողների՝ լուսանկար ստանալու մարտավարությունն ավելի ու ավելի հնարամիտ Է դառնում:
Զանգվածային լատվամիջոցներից մի քանիսը, առավելապես Գերմանիայից, Ֆրանսիայից, Ավստրալիայից, Նոր Զենադիայից եւ ԱՄՆ-ից, առանց թույլտվության հրապարակել են Եղիսաբեթի ծոռան լուսանկարները, նշվում Է նամակում:
Միեւնույն ժամանակ, անգլիական հրատարակությունների մեծ մասը հրաժարվել Է հրապարակումներից, ասված Է ուղերձում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: