Կարծիքներ

Իրանի հետ խոշոր ռազմավարական ծրագրեր են ուրվագծվում

2 րոպեի ընթերցում

 Իրանի հետ խոշոր ռազմավարական ծրագրեր են ուրվագծվում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը լուրջ խթան է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու և ռազմավարական խոշոր ծրագրեր իրագործելու հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ կառավարության «Տեղեկատվական եւ վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Աբրահամյանը: «Այսօր կայացած կառավարության նիստում վարչապետ Աբրահամյանն անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը, Իրան-Հայաստան հարաբերություններին ու դրանց հեռանկարներին:

Միջազգային կարևոր իրադարձությանը հետևեց Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման բարձրավոլտ 3-րդ գծի շինարարության ծրագրի աշխատանքները վերսկսելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրմանը, ինչը նշանակում է, որ շինարարական աշխատանքները ակտիվ փուլ են մտնում:

Հստակ է, որ Իրանի հետ համագործակցությունը հատկապես էներգետիկ ոլորտում առանցքային նշանակություն ունի երկու երկրների համար, այս ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը կնպաստի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների զգալի մեծացմանը:

Հայաստանը ֆիքսեց, որ Իրանը մեր երկրի համար կարևոր և հուսալի երկիր է: Սա միանշանակ փոխադարձ է, քանի որ Իրանի համար բարդ օրերին Հայաստան հավասարակշռված դիրքորոշում էր որդեգրել՝ չվնասելով Իրանի շահերին»,-գրել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում