Փաստաբանը կարծում է, որ Պերմյակովի գործով կայացված լրացուցիչ, մասնակից որոշումն առնչվում է ռուսական բազայի կարգապահական խնդիրներին

7 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում Հյուսիսկովկասյան օկրուգի 5-րդ կայազորային զինվորական դատարանի արտագնա նիստում` Ալեքսանդր Շելդյաևի նախագահությամբ կայացած դատական նիստի ժամանակ դատարանը կայացրեց որոշում ոչ միայն Վալերի Պերմյակովի մասով, այլ ինչպես նշեց նախագահողը, լրացուցիչ մասնավոր որոշում, որը չհրապարակվեց: ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, Երեմ Սարգսյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ նմանատիպ մասնավոր որոշման հնարավորություն կա նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված:

«Սա այն դեպքն է, երբ դատարանը հանցագործությանը նպաստող պայմանների և պատճառների, կամ նախաքննական մարմինների թույլ տված էական խախտումների հետ կապված կայացնում է մասնավոր որոշում: Այս դեպքում, խոսքը գնալու է այն պայմանների ու պատճառների մասին, որոնք նպաստել են, որ Պերմյակովը դասալքություն իրականացնի, զենքով զորամասից դուրս գա և այդքան երկար ժամանակ դրսում գտնվի: Այսինքն՝ այն պայմանները, որ նորմալ հսկողություն չի իրականացվել: Դատի ժամանակ նույնիսկ խոսք գնաց, որ մինչև դասալքությունը Պերմյակովը 2:40 պետք է զեկուցեր, որ ինքը նորմալ հերթապահություն է իրականացնում, բայց, իր դասալքության մասին պարզ է դարձել 3:00-ին, այսինքն, եթե ինքը 2:40-ին ինքը չի զեկուցել, արդեն իսկ դա անհանգստության առիթ էր և պետք է դասալքության փաստը պարզվեր: Սա եթե պատիժ չասենք, ապա կարող է զորամասին կարգապահական տույժի հիմք հանդիսանա՝ իրենց կողմից ծառայողական պարտականությունների թերի կատարման առումով: Ես այստեղ նույնիսկ տեսնում եմ փոքր քայլ, որ, գուցե, քրեական պատասխանատվության նորմերը փորձում են փոխարինել կարգապահական պատասխանատվությամբ»,-նշեց Երեմ Սարգսյանը՝ փաստելով, որ հետագայում, եթե պարզ դառնա, որ կա պաշտոնատար անձանց կողմից հանցագործության մաս, իրենք, միանշանակ, կդիմեն նաև նման միջնորդություններով՝ ոչ թե կարգապահական, այլ քրեական պատասխանատվության հարց բարձրացնելով: «Որոշումն այս պահին չհրապարակվեց և չենք կարող ասել թե կոնկրետ ինչ քայլեր է դատարանը որոշել և որ թերություններն է դատարանն արձանագրել»,-նշեց Երեմ Սարգսյանը:

Անդրադառնալով դատարանի կողմից Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի երեք հոդվածների` 338 հոդվածի 2 կետի« 226 հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի եւ 222 հոդվածի առաջին կետի պահաջներով «Դասալքություն»« «Զենքի հափշտակում» և «Զենքի ապօրինի կրում» մեղադրանքներով նախատեսված ազատազրկման ժամկետին՝ Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ ՀՀ օրենսգրքով պատիժը մի փոքր նվազ է նախատեսվում: «ՌԴ օրենսդրությամբ որքան նախատեսում էր, նորմալ պատիժ էր, ու, կարծում եմ, արդարացված էր պատիժը, բայց մեր համար 1 կամ 2 տարի ավել-պակաս այդքան էլ էական չէր, քանի որ առջևում մենք ունենք սպանության գործով դատաքննություն, որը հաստատվելու դեպքում, իսկ ինքն արդեն այդ մեղքը ընդունել է, նախատեսված է ցմահ ազատազրկում»,- նշեց Երեմ Սարգսյանը՝ ավելացնելով, որ այս դատական նիստը բավական տեղեկություններ ու որոշակի հանգամանքներ պարզեց, այդ թվում նաև սահմանն ապօրինի հատելու մասով: Պերմյակովն իր ցուցմունքներում նշել էր, որ սահմանը հատելու դիտավորություն ունեցել է, թեև այն չի կարողացել իրականացնել՝ իր կամքից անկախ հանգամանքներից: «Այստեղ նաև խոսք է գնալու այլ հանցագործությունների մասին՝ հեռախոսների, գումարի, հագուստի հափշտակության: Խոսք գնաց, որ ինքը տանը փնտրել է գումար, թանկարժեք իրեր: Սրա մասին ևս մենք տեղեկություններ չենք ունեցել»,- հավելեց Երեմ Սարգսյանը:

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովը դասալքության, զենքի հափշտակման եւ ապօրինի կրման հոդվածներով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Դատաքննությունն անցկացվեց օգոստոսի 12-ին Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում Հյուսիսկովկասյան օկրուգի 5-րդ կայազորային զինվորական դատարանի արտագնա նիստում` Ալեքսանդր Շելդյաևի նախագահությամբ: Դատարանը խորհրդակցական սենյակից վերադարձավ երկժամյա քննարկումից հետո եւ հրապարակեց վճիռը: Դատաքննությունն անցկացվեց մեկ օրում:Պերմյակովը մեղադրվում էր Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի երեք հոդվածների` 338 հոդվածի 2 կետի« 226 հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի եւ 222 հոդվածի առաջին կետի պահաջներով:Պատիժը կրելու ժամկետը հաշվվում է 2015թ-ի հունվարի 13-ից՝ Պերմյակովի կալանավորման օրվանից:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականիհունվարի 12-ին՝ վաղ առավոտյան« ժամը 06:00-ի սահմաններում« նրանց մահը վրա է հասցրելհրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝Սերյոժա Արմենի Ավետիսյանը« ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվելէր բժշկական կենտրոն« այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկականդատատոքսիկոքիմիական« դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուսսահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւհանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալներգրավելու մասին« և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք ենառաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովնընդունել է առաջադրված մեղադրանքը: Սպանության մասով գործը փոխանցված է հայկականկողմին:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ