Անժելա Սարաֆյանը «Խոստումը» դրամայում կխաղա Օսկար Այզեքի կնոջ դերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է դարձել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» (The Promise) դրամայում նկարահանվող ևս մեկ դերակատարի անուն՝ Անժելա Սարաֆյան: Նա կխաղա Օսկար Այզեքի կնոջ դերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Wrap կայքը, ֆիլմի պրոդյուսերներն են Մայք Մեդավոյը («Սև կարապ»), Էրիկ Իսրայելյանը, Ռալֆ Ուինթերը («X-Men») և Ուիլիամ Հորբերգը («Կաթ»):

Քըրք Քըրքորյանի կողմից Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» դրամայի ֆինանսավորման մասին ԶԼՄ-ներին հայտնի է դարձել հունիսի 15-ին: Նույն օրը բարեգործը մահացել է 98 տարեկանում: Կինոժապավենի ռեժիսոր Թերի Ջորջը հայտնի է օսկարակիր «Ռուանդա» հյուրանոցը» ֆիլմով: Սցենարի հեղինակներն են Թերի Ջորջը և «Գեյշայի օրագիրը» ֆիլմի սցենարիստ Ռոբին Սվայքորդը:

Գլխավոր դերակատարներն են բրիտանացի դերասան Քրիստիան Բեյլը` ամերիկացի լրագրողի դերում, գվատեմալացի Օսկար Այզեքը` ուսանող բժշկի դերում և կանադուհի Շառլոտա Լեբոնը:

Հայ քահանայի դերի համար ընտրվել է մեքսիկացի դերասան Դանիել Խիմենես Կաչոն:

Ամերիկահայ լեգենդար գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը մահվանից առաջ հոգացել է, որ Հայոց ցեղասպանության մասին իր կինոնախագիծը նկարահանվի: Ֆիլմը նկարահանելու է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քըրքորյանի Tracinda Corporation-ը ֆինանսավորելու է կինոընկերությանը ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի դեպքում: Ֆիլմի նկարահանումները տեղի կունենան Մադրիդի շրջակայքում, Սեգովիայում և Ավիլայում: Ֆիգերասում նկարահանումները կանցկացվեն Սան Ֆեռան ամրոցում, որը 18-րդ դարի ռազմական բերդ է` կառուցված բլրի վրա:

Հայերեն English Русский

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ