Հասարակական

Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

1 րոպեի ընթերցում

Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 10-ին` ժամը 03.16-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզիԱլավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում` ավտոճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Նոյեմբերյան հատվածի 8-րդ կմ-ում: Հրշեջ-փրկարարները «Թումանյան ՃՇՇՁ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ բացել են ավտոճանապարհը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում