Սպորտ

Հովհաննես Բաչկովը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

 Հովհաննես Բաչկովը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկեց բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիան: «Հին մայրցամաքի» առաջնության մեկնարկային օրը hայ բռնցքամարտիկներից հաղթանակ տոնեց 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, ով առավելության հասավ Լատվիան ներկայացնող Արթուրս Ահմետովի նկատմամբ: Հաջորդ փուլում Բաչկովի մրցակիցը կլինի Դանիան ներկայացնող Մանդիլիա Պուլսենը: Ցավոք, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը և գերծանր քաշային Ռաֆայել Սիմոնյանը չկարողացան հաղթահարել մեկնարկային փուլի արգելքը և դուրս մնացին հետագա պայքարից:

Օգոստոսի 8-ին հայ մարզիկներից ռինգ դուրս կգան 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը և 75 կգ քաշային Արման Հովհիկյանը: Մարգարյանի մրցակիցը կլինի Կիսոկո Սուլեյմանը, իսկ Արման Հովհիկյանը կմենամարտի հույն Ծաղրակոս Պավլոսի Պուլիկոսի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում