Սպորտ

Համահայկական խաղերի արցախյան ենթախմբերում պայքարը կշարունակեն Բուրջ Համուդի, Ստեփանակերտի և Գյումրու թիմերը

1 րոպեի ընթերցում

Համահայկական խաղերի արցախյան ենթախմբերում պայքարը կշարունակեն Բուրջ Համուդի, Ստեփանակերտի և Գյումրու թիմերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական խաղերի արցախյան ենթախմբերի մրցումներն ավարտվեցին. հետագա պայքարը կշարունակեն Ստեփանակերտի, Բուրջ Համուդի և Գյումրու թիմերը:Ստեփանակերտում կայացած վոլեյբոլի մրցաշարում վերջին տուրի խաղում Գյումրու թիմը պարտվեց Ստեփանակերտին, բայց կշարունակի պայքարը, իսկ առաջին տեղով հետագա պայքարը շարունակելու իրավունք ստացավ Ստեփանակերտի վոլեյբոլի թիմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ֆուտբոլի ենթախմբում վերջին տուրի կենտրոնական խաղում Արցախի թիմը ոչ-ոքի 0-0 խաղաց Բուրջ Համուդի թիմի հետ և առաջին տեղով դուրս եկավ խմբային փուլից: Լիբանանյան թիմը ևս կշարունակի պայքարը:

Թիմերն իրենց մրցակիցներին կիմանան օգոստոս 7-ին և օգոստոսի 8-ի մեկօրյա հանգստից հետո կշարունակեն պայքարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում