ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կառավարությունը կքննարկի իր նախկին որոշումներից մեկում փոփոխություն կատարելու նախագիծը, որով մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը հնարավորություն կտա Լիբանանի,Սիրիայիև ԻրաքիքաղաքացիներինՀՀդիվանագիտականներկայացուցչություններումևհյուպատոսականհիմնարկներում ստանալՀՀ քաղաքացուանձնագիր:Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այդ նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում:
Նախորդ որոշմամբ նշված երկրների քաղաքացիներն օտարերկրյա պետությունում ՀՀ անձնագիր կարող էին ստանալ մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը:Որոշումն ընդունվում է՝ ելնելով Լիբանանում, Սիիայում և Իրաքում ստեղված իրավիճակից: