ԻՊ-ի դեմ պետք է տնտեսական և քարոզչական պայքար մղել. աստվածաբան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ դասախոս, աստվածաբան Վարդան Խաչատրյանն «Իսլամական պետություն»-ից եկող ամենամեծ վտանգը համարում է իսլամական խալիֆայություն ստեղծելու գաղափարախոսության հաստատումը` քաղաքական ճշգրիտ նպատակով և ընթացքով: Վարդան Խաչատրյանի դիտարկմամբ` իսլամը` որպես համաշխարհային կրոն, ի տարբերություն քրիստոնեության, ձևավորվել է սեփական խալիֆայություն ստեղծելով և մասամբ նաև սրի զորությամբ: Այդ կրոնի հիմքում իսլամի` որպես համաշխարհային, եզակի կրոն դարձնելու ձգտումն ու հազարամյակների ընթացքն է: Սակայն այդ ցանկությունը ճզմվել է արդյունաբերական Արևմուտքի ազդեցության ներքո: Այս մասին Վարդան Խաչատրյանը խոսեց հուլիսի 30-ին կայացած ասուլիսի ժամանակ:

Նա նաև նշեց, որ «Իսլամական պետություն» խմբավորման առաջընթացի համար պարարտ հող է քրիստոնեական համակարգի երկրորդայնացումը, քրիստոնեական Արևմուտքի անտարբեր դառնալը քրիստոնյաների բոլոր տեսակի շահերի հանդեպ: «Իզուր չէր, որ Հռոմի պապը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին անդրադարձավ այս հարցին` նշելով, որ հայերը շատ մեծ են իր աչքում ու գնահատելի, քանի որ նրանք կարողացել են ի լուր աշխարհի բարձրացնել Թուրիքիայում իրենց ողբերգությունը: Նա ասում էր՝ շատ ճիշտ կլինի, որ Հայաստանում լինի մի հրապարակ, որը կբարձացնի այսօր էլ ցեղասպանության ենթարկվող ազգերի շահերի հարցը»,- -«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Վարդան Խաչատրյանը:

Անդրադառնալով «Իսլամական պետության» դեմ պայքարելու ուղիներին` Վարդան Խաչատրյանը նկատեց, որ միջազգային հանրությունը պետք է համալիր միջոցառումներ ձեռնարկի` նրանց դեմ պայքարելով ոչ միայն զենքով, այլև տնտեսական հնարավորություններից զրկելով, ինչպես նաև հակաքարոզչություն իրականացնելով:

Աստվածաբանի դիտարկմամբ` Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում ԻՊ-ի դեմ պայքարելու մասին, միևնույն ժամանակ գաղտնիք չէ, որ Թուրքիան ուղղակի հարաբերությունների մեջ է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: «Թուրքիան ԻՊ-ից գնում է նավթ և արդյունաբերական աջակցություն է ցուցաբերում այդ ռամզաճակատներին»,-նշեց նա:

Հայերեն

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր

Ֆոն դեր Լայենը ԵՄ-ին կոչ է արել աշխատել հակառուսական պատժամիջոցների շրջանցման միջոցների վրա

Իրանն ուժի մեջ է համարում ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի

Աշխատանքի տոնավաճառ. ի՞նչ թափուր հաստիքներ են առաջարկում գործատուները

Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտը կազմում է օրական 1 միլիարդ եվրո. ֆոն դեր Լայեն

Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին

Ֆոն դեր Լայենը Patriot հրթիռների արտադրողներին կոչ է արել արագացնել դրանց մատակարարումները Կիևին

Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները