Շիրակում բերքհավաքի եռուն շրջանն է

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակում բերքհավաքի եռուն շրջանն է: Շիրակի մարզում նախորդ տարի աշնանը և այս տարի գարնանը մոտ 46 հազար հեկտար հացահատիկային մշակաբույսերի ցանք է իրականացվել՝ 26 հազար հեկտարը ցորեն, իսկ 20 հազար հեկտարը՝ գարի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը, մարզում բերքահավաքը գրեթե ամբողջ ծավալով այս պահին ընթանում է: «Կան համայնքներ, որտեղ բերքահավաքն ավարտված է, կան, որ այն ընթացքի մեջ է, և կան համայնքներ, որտեղ բերքահավաքը դեռ չի էլ մեկնարկել: Շիրակի մարզում, ընդհանուր առմամբ, բերքհավաքը տևում է 40-45 օր, նույնիսկ, 2 ամիս»,- նշեց Մովսես Մանուկյանը:Մարզի այն տարածաշրջաններում, որտեղ բերքահավաքն արդեն ավարտվել է, արդյունքները տարբեր են. եթե Անիի տարածաշրջանում միջին բերքատվությունը ցածր է, ապա մյուս տարածքներում՝ բարձր: «Ցավոք, Անիի տարածաշրջանում այս տարի եղանակը բարենպաստ չէր. տեղումներ շատ սակավ էին և 1 հեկտարից միջին բերքատվությունը 10-15 ցենտների սահմաներում է տատանվում, ինչը չի կարելի ասել Ախուրյանի տարածաշրջանի համայնքների համար, բայց, թերևս, այս համայնքներում էլ նախորդ տարվա հետ համեմատ միջին բերքատվությունը ցածր է. անցած տարի տարածքներ ենք ունեցել, որտեղ միջին բերքատվությունը հասել է 50 ցենտների, այս տարի՝ 40-ի: Այս պահի դրությամբ՝ ունենք մոտ 17 հազար հեկտար հնձված տարածք, միջին բերքատվությունը տատանվում է 30 ցենտների սահմաններում. սա բավական նորմալ ցուցանիշ է՝ անցած տարի մարզում ընդանուր միջին բերքատվությունը եղել է 32 ցենտներ»,- ընդգծեց գյուղատնտեսության վարչության պետը՝ հավելելով, որ բերքահավաք դեռևս չի կատարվել այն տարածքներում, որտեղից բարձ բերք է ակնկալվում: «Դրանք հիմնականում ոռոգելի դաշտերն են, որոնք ուշ են հասունանում: Այս պահին, երբ անջրդի տարածքներում բերքահավաք է, ոռոգելիներում 10 օրից է այն իրականացվելու, և հուսով եմ, որ բերքահավաքից հետո մենք լավ ցուցանիշ կունենանք նախորդ տարիների համեմատ: Եթե եղանակը այս ընթացքում բարենպաստ գտնվի, մենք բավական լավ արդյունք կունենանք: Հիմա մեզ տեղումներ՝ նույնիսկ անձրևի տեսքով, պետք չեն: Եթե 10 օր մենք տեղումներ չունենանք, ապա այն տարածքներում, որոնք հացահատիկի հիմնական շտեմարաններն են, կարող ենք այն ցուցանիշն արձանագրել, որ անկախության տարիներից հետո չենք ունեցել: Լավագույն ցուցանիշն այս ընթացքում եղել է 3 տարի առաջ, երբ արձանագրվեց 120 հազար տոննա հացահատիկի արտադրություն: Հուսով եմ այս տարի այդ ցուցանիշը կգերազանցենք»,- նշեց պատասխանատուն՝ փաստելով, որ լավ բերքատվությանը նպաստում են եղանակային լավ պայմաններն ու «Սերմնաբուծության ու սերմնարտադրության պետական ծրագիր»-ը. այս տարի մարզում ցանվել է միայն մարզում աճեցված սերմը: ՌԴ-ից ներկրված Էլիատային սերմը մարզի տարածքում բուծվում և բաժանվում է գյուղատնտեսական և ֆերմերային տնտեսություններին:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան