Թուրքիայում ընթացող զարգացումները երկիրը տանում են վաղաժամ խորհրդարանական ընտրությունների. Ռուբեն Սաֆրաստյան

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունների նախաձեռնած գործողությունները մի կողմից «Իսլամական պետության», իսկ մյուս կողմից երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության դեմ հանգեցնում են այն մտքին, որ պաշտոնական Անկարայի գործողությունները համաձայնեցված են Միացյալ Նահանգների հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` մանրամասնելով Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների դրդապատճառներն ու անդրադառնալով դրանց հավանական ազդեցությանը Հայաստանի վրա:

-Թուրքական Սուրուչ բնակավայրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո թուրքական իշխանությունները, միանալով ԱՄՆ գլխավորած կոալիցիային, ակտիվ գործողությունների անցան ընդդեմ «Իսլամական պետության», մինչդեռ հայտնի է, որ նախկինում հենց իրենք էին աջակցում իսլամիստներին` տրամադրելով իրենց երկրի տարածքն իբրև տարանցիկ գոտի ահաբեկիչների համար: Արդյոք պետք է հավատալ ԻՊ-ի դեմ դուրս եկած Թուրքիայի անկեղծությանը:

-Թուրքիան ոչ թե անկեղծություն է ցուցաբերում, այլ առաջին հերթին իր խնդիրներն է լուծում, քանի որ արդեն երկու տարուց ավել է` թուրքական պետությունը փորձում է Սիրիայի վրա հաստատել, այդպես կոչված, անվտանգության գոտի՝ օկուպացնելով Սիրիայի տարածքի սահմանամերձ շրջանները: ԱՄՆ-ն դեմ էր Թուրքիայի այս ցանկությանը, սակայն մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում, երբ Թուրքիա էր ժամանել ամերիկյան բարձրաստիճան ներկայացուցիչների պատվիրակություն, Միացյալ Նահանգներն ի վերջո Թուրքիային տվեց այդ թույլատվությունը և միայն դրանից հետո թուրքական կողմը համաձայնեց ԱՄՆ-ին տրամադրել իր ռազմակայաններից մեկը՝ «Իսլամական պետության» զինուժին հարվածներ հասցնելու նպատակով, և այդպիսով նաև սկսեց մասնակցել «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողություններին

-ԻՊ-ի դեմ պայքարի մեկնարկի հենց առաջին իսկ օրվանից թուրքերը սկսեցին ռմբակոծել նաև քրդերի դիրքերը` պաշտոնապես, փաստորեն, վերջ տալով թուրք-քրդական հաշտեցման գործընթացին: Ո՞րն է թուրքական քաղաքական էլիտայի նման գործողությունների պատճառը:

-Մենք տեսնում ենք, որ Թուրքիան հարվածներ է հասցնում նաև քրդերին, ինչը վկայում է, որ թուրքական կողմն այս հարցում ստացել է ԱՄՆ-ի թույլտվությունը` հաշվի առնելով նաև այն, որ ԱՄՆ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում առկա է նաև Քրդական բանվորական կուսակցությունը (PKK): Թուրքիան այժմ հիմնականում հարվածներ է հասցնում կամ այդ կուսակցության ռազմակայաններին, կամ էլ այդ կուսակցության հետ կապված կազմակերպությունների դիրքերին, որոնք գործում են Սիրիայում:

-Թուրքիայում առկա անկայուն իրավիճակը և դեռևս չկազմավորված կառավարությունը մոտ ապագայում ի՞նչ հետևանքներ կունենան երկրի համար:

-Գործը գնում է դեպի վաղաժամ խորհրդարանական ընտրություններ: Քանի որ մինչև օգոստոսի 23-ը հնարավոր չի լինի կազմել կառավարություն, այդ պատճառով վաղաժամ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերին: Այս հանգամանքն իր դրոշմը թողնում է Թուրքիայի քաղաքականության վրա, մասնավորապես քրդական հարցի վրա: Խնդիրն այն է, որ 2013թ. թուրքական կառավարությունը Քրդական բանվորական կուսակցության հետ համաձայնության եկավ, որ քրդական հարցը պետք է խաղաղ ճանապարհով զարգանա: Դրա արդյունքում ստեղծվեց հայտնի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը կարողացավ օգտվել այդ իրավիճակից և մտնել խորհրդարան: Կարծում եմ, որ սա Թուրքիայի իշխանությունների համար անսպասելի էր, քանի որ նրանք կարծում էին, որ այդ կուսակցությունը չի կարողայա մտնել խորհրդարան: Այդ իսկ պատճառով իշխանությունները մինչև նոր խորհրդարանական ընտրություններ կաշխատեն հնարավորինս թուլացնել քրդական կուսակցության դիրքերը: Իսկ քանի որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը կապեր ունի Քրդական բանվորական կուսակցության հետ, հետևաբար հարվածներ հասցնելով վերջինիս` նրանք փորձում են թուլացնել նաև քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դիրքերը: Նաև վերջերս քննարկվում էր այն հարցը, որ Թուրքիայի կառավարությունը պատրվակներ կփնտրի արգելելու խորհրդարան մտած Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գործունեությունը: Այսինքն, Թուրքիայի ներքին քաղաքական իրավիճակն իր դրոշմն է թողնում նաև քրդական հարցում երկրի քաղաքականության վրա:

-Հարևան երկրում ընթացքող նման զարգացումներն ի՞նչ հետևանք կարող են ունենալ Հայաստանի համար:

- Թուրքիայում տեղի ունեցող գործընթացները մեզ վրա ազդեցություն չեն կարող ունենալ, քանի որ դրանք ընթանքում են երկրի հակառակ կողմում, ինչը վկայում է, որ Թուրքիայի ուշադրությունը սևեռված է իր հարավային սահմանների և Մերձավոր Արևելքի ճգնաժամի վրա: Սա ենթադրում է, որ Թուրքիան մեր տարածաշրջանում մոտակա ժամանակներս դիվանագիտական ակտիվություն չի ցուցաբերի:

Հարցազրույցը Անահիտ Մինասյանի

Հայերեն English Русский

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը