Սպորտ

Գևորգ Ղազարյանի գոլը հաղթանակ է բերել պորտուգալական ակումբին

1 րոպեի ընթերցում

Գևորգ Ղազարյանի գոլը հաղթանակ է բերել պորտուգալական ակումբին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և արդեն պորտուգալական «Մարիտիմու»-ի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը դարձել է գոլի հեղինակ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընկերական խաղի ժամանակ «Մարիտիմու»-ն նվազագույն հաշվով հաղթել է Մարոկոյի առաջին լիգայում հանդես եկող «Նահդատ Բերկան»-ին: Ղազարյանը միակ գնդակը խփել է 11 մետրանոց հարվածի շնորհիվ:

Հայաստանի ազգային թիմի անդամ Գևորգ Ղազարյանը պորտուգալական «Մարիտիմու»-ի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Սա հայ կիսապաշտպանի երկրորդ գնդակն է այս թիմի կազմում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում