«Փյունիկ»-ը կազմը համալրել է «Կուբան»-ի նախկին ֆուտբոլիստով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության գործող չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը համալրում է կազմը: «Փյունիկ»-ը կես տարով պայմանագիր է ստորագրել 23-ամյա հարձակվող Վարդան Պողոսյանի հետ: Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը թիմին է միացել Կրասնոդարի «Կուբան»-ից և «Փյունիկ»-ում հանդես կգա վարձակալության հիմունքներով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունից:

Հայաստանի բարձրագույն խմբի առաջին տուրում Հայաստանի գործող չեմպիոնը կխաղա «Ալաշկերտ»-ի հետ:

Հայերեն English