Գյումրիում մեկնարկել են ՀՅԴ երիտասարդական միության ճամբարները

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մեկնարկել են Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական միության ճամբարները: Քաղաքի երկու՝ թիվ 10 և 19 դպրոցներում տեղակայված բակային ուսուցողական ճամաբարներն անցակացվում են 2 փուլով՝ 9-11 տարեկանների և 12-15 տարեկանների համար: ՀՅԴ ճամբարներ կազմակերպվում են Հայաստանի տարբեր մարզերում, որտեղ խմբավարներն արտերկրից ժամանած երիտասարդական կամ ուսանողական միության անդամներն են: Ճամբարները կազմակերպվում են ՀՅԴ տարբեր թևերի նախաձեռնությամբ՝ իրականացնելով ոչ միայն ճամբարների ֆինանսական ծախսերի համար անհրաժեշտ գումարի հավաքագրման, այլ նաև կազամկերպչական ողջ աշխատանքները՝ տեղի կառույցների հետ համատեղ: Ի սկզբանե ԱՄՆ արևմտյան ափի ՀՅԴ երիտասարդական թեւի նախաձեռնությամբ կազմակերպված բակային ճամբարներին այսօր միացել են նաև այլ թևեր՝ կազմակերպելով ճամբարներ մեր հանրապետության տարբեր գյուղերում ու քաղաքներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ճամբարի Գյումրու պատասխանատու, ՀՅԴ Գյումրիի «Արտավազդ Ալիխանյան» կոմիտեի ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը, Գյումրիում նմանատիպ ճամբարներ կազմակերպվում են 2008 թվականից:

Երկու շաբաթվա ընթացքում իրականացվում են տարաբնույթ ծրագրեր` հայ ժողովրդի պատմությունից դասախոսություններ, Ցեղասպանության, Հայաստանի առաջին Հանրապետութան, Արցախի, ՀՅԴ գործիչների մասին տեղեկություններ, ազգային եւ հայրենասիրական երգեր« հետաքրքիր խաղեր: «Սա շատ գեղեցիկ նախաձեռնություն է: Ամեն տարի ավելանում է ոչ միայն ճամբարին մասնակից երեխաների թիվը, այլ նաև աշխարհագրությունը: Ի տարբերություն նախորդ տարիների, երբ ճամբարները կազմակերպվում էին ՀՅԴ մեկ կամ երկու թևերի կողմից, ապա այս տարի այն բավական ներկայանալի էր՝ Արևմտյան ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա»,-նշեց Արմեն Պետրոսյանը՝ կարևորելով նախ այն ազգային գաղափարախոսությունը, որ ճամաբարում սերմանում են: «Մինչ ՀՅԴ հիմնը սովորելը» երեխաները պետք է սովորեն ՀՀ հիմնը, հետո ազգային ազատագրական նկարագիր, ժողովրդի ոգեղեն կերպար և այլն»,-հավելեց Արմեն Պետրոսյանը:

Թիվ 10 դպրոցում տեղակայված ճամբարում, որ ձևավորվել է ՀՅԴ Արևմտյան թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ, համատեղ աշխատում են Արևմտյան ԱՄՆ-ից ու Ավստրալիայից ժամանած կամավորները: Ճամբարներից յուրաքանչյուրն ունի 150 երեխա ընդունելու հնարավորություն, սակայն, ինչպես ցույց է տալիս նախորդ տարիների փորձը, արդյունքում երեխաների թիվը գերեզանցում է նախատեսվածը: «Երեխաների հետ տարբեր ուսուցողական աշխատանքներ ենք իրականցնում՝ սովորեցնում ենք անգլերեն, ազգագրական ու ժողովրդական երգեր, վարքագծային կանոններ, ունենում ենք զանազան դասախոսություններ: Առավոտյան ժամը 10-ից մինչեւ 16:00-ը ճամբարում անցկացրած ժամանակահատվածը հաճելի է երեխաների համար:Սրանով ուզում ենք սփյուռք-հայրենիք կամուրջ ստեղծել և կապն ավելի ամրացնել: Արևմտյան ԱՄՆ-ի երիտասարդական թևն այս նախաձեռնությունը սկսեց 1994 թվականից, բայց սկզբում դրանք ճամբարներ չէին, այլ շինարարություն էր, իսկ 2008 թվականից հետո ամեն տարի գալիս ենք 6 շաբաթով և այս ճամբարներն ենք կազմակերպում: Մեր նախաձեռնությունը վարակիչ էր՝ տարբեր տեղերից են մեզ միանում՝ Լիբանանից, Կանադայից, ֆրանսիայից այս տարի միացավ նաև Ավտրալիան»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց խմբավար Սերոբ Աբրահամյանը:

Արմենուհի Մխոյա

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան