ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը նոր պայմանագիր է կնքել Sauerland Event պրոմուոթերական ընկերության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Boxingscene-ը, միջին քաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտը կկայանա 2017թ.: Ըստ կայքի, Աբրահամը ստորագրել է համաձայնագիրը, որպեսզի կարողանա 5-րդ անգամ մենամարտել Ռոբերտ Շտիգլիցի հետ:
«Ցանկանում եմ իմ երկրպագուներին եւ իմ թիմին հավաստիացնել, որ ես դեռեւս գտնվում եմ բարձր մակարդակի վրա: Ես ստորագրել եմ այս պայմանագիրը, որպեսզի հաղթեմ Շտիգլիցին»,- ասել է Աբրահամը:
«Շտգլիցի հետ վերջին մենամարտի ժամանակ Աբրահամի փայլուն նոկաուտը փաստեց, որ նա աշխարհի լավագույն բռնցքամարտիկն է միջին քաշային կատեգորիայում»,- նշել է պրոմոութեր Կալլե Սաուերլանդը: