Իրադրությունը Սիրիայում

Գերմանիայի ՊՆ-ն քննադատել է Թուրքիային Քուրդիստանի աշխատավորական կուսակցության օբյեկտներին հարվածելու համար

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի ՊՆ-ն քննադատել է Թուրքիային Քուրդիստանի աշխատավորական կուսակցության օբյեկտներին հարվածելու համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը քննադատել է թուրքական օդուժի հարվածները Քուրդիստանի աշխատավորական կուսակցության օբյեկտների ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին նա հայտարարել է գերմանական Bild am Sonntag-ին տված հարցազրույցի ընթացքում:

«Թուրքիան իրավունք ունի պաշտպանվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից, սակայն կարեւոր է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ հաշտեցման ճանապարհով շարժումը շարունակելը»,- ասել է նա:

Նախօրեին նա հանդես էր եկել ԻՊ դեմ Անկարայի պայքարի աջակցությամբ, սակայն լռել էր քրդերի դեմ հարվածների մասին: Այդ իսկ պատճառով նրան քննադատում էին գերմանական քաղաքական դաշտի ներկայացուցիչները:

Հուլիսի 25-ի գիշերը Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ էին հասցրել Սիրայում ԻՊ եւ Իրաքի հյուսիսում՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դիրքերի ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում