ԱԹԵՆՔ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեֆոլտից խուսափելու նպատակով Հունաստանի կառավարությունը դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) նոր վարկ ստանալու առաջարկությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը, ԱՄՀ-ից հաստատել են, որ ստացել են Հունաստանի կառավարության առաջարկությունն ու այժմ պատրաստ են նոր վարկի տրամադրման հետ կապված հարցերը քննարկել Հունաստանի կառավարության եւ եվրոպացի գործընկերների հետ:
Դեռեւս հուլիսի 24-ի երեկոյան Հունաստանի ֆինանսների նախարար Էվկլիդ Ցակալատոսը երրորդ եռամյա վարկային ծրագիրն էր ուղարկել ԱՄՀ` պահանջելով հիմնադրամից 86 միլիարդ եվրո: Հունաստանի իշխանությունները հույս ունեն միջազգային վարկատուների հետ վերջնական համաձայնագիր կնքել մինչեւ օգոստոսի 12-ը, որից հետո փաստաթուղթը պետք է հաստատեն Եվրագոտու անդամ երկրների խորհրդարանները: