Սփյուռք

Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք է դարձել Տեր Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը

1 րոպեի ընթերցում

Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք է դարձել Տեր Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք է դարձել ՏերԳրիգոր եպիսկոպոս Կապրոյանը, ով փոխարինել է երջանկահիշատակ Ներսես Պետրոս 19-րդ Թարմունուն: Տեր Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը մինչ 2013 թվականի ապրիլը Ֆրանսիայի հայ կաթոլիկների եպիսկոպոսն էր: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d'Arménieամսագիրը: Պատրիարքը կվերանվանվի` Ամենապատիվ Տեր Գրիգոր-Պետրոս 20-րդԿապրոյանկաթողիկոս-պատրիարքի: Պաշտոնին հաստատվելու արարողությունը տեղի կունենա օգոստոսի 9-ին Լիբանանում:

Գրիգոր Կապրոյանը ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 15-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: Նա քահանա է կարգադրվել 1959-ի մարտի 28-ին, եպիսկոպոս դարձել՝ 1977 թվականին:

Հունիսի 25-ին կյանքի 75-րդ տարում վախճանվել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունին: Ներսես Պետրոս ԺԹ-ն ծնվել էր 1940 թվականի հունվարի 17-ին Կահիրեում: 1999 թվականից նա զբաղեցնում էր Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքի պաշտոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում