Ավետիսյանների իրավահաջորդները դեռևս չեն ծանոթացել ռուսական կողմի տրամադրած նյութերին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում սպանվածԱվետիսյաններիընտանիքիիրավահաջորդներիշահերի պաշտպանները դեռևս չեն ծանոթացել ռուսական կողմի տրամադրված նյութերին: «Ռուսական կողմի փոխանցված նյութերին դեռևս չենք ծանոթացել. նյութերը թարգմանվում են, որից հետո ՀՀ քննչական կոմիտեն մեզ պետք է ծանոթացնի ռուսական կողմի տրամադրած նյութերում առկա փորձաքննությունների արդյունքներին և եզրակացություններին: Եթե ՀՀ քննչական կոմիտեն նոր գործողությունների անհրաժեշտություն չտեսնի, ապա իրենք պետք է հայտարարեն Վալերի Պերմյակովի քրեական գործով նախաքննության ավարտի մասին, և քրեական գործի ամբողջ ծավալին ծանոթանալու համար, գործը հանձնեն մեզ: Դրանից հետո` պարզ կդառնա արդյոք կներկայացնենք նոր միջնորդություններ, թե ոչ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում` այս մասին հայտնեց Ավետիսյաններիընտանիքիիրավահաջորդներիշահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը` ընդգծելով, որ հաշվի առնելով այն փաստը, որ Վալերի Պերմյակովի քրեական գործով ամբողջական վարույթն արդեն քննում է հայկական կողմը, դատաքննությունը պետք է իրականացվի հանցագործության կատարման վայրի` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Բանախոսը դժվարացավ պատասխանել այն հարցին` արդյոք մեղադրյալ Վալերի Պերմյակովը դատաքննության ընթացքում գտնվելո՞ւ է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում, թե տեղափոխվելու է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկը: «Դժվար է այս պահին այդ հարցին պատասխանել, սակայն միանշանակ կարող եմ ասել, որ կապահովվի նրա ներկայաթյունը դատական նիստերին, քանի որ առանց մեղադրյալի դատաքննությունը հնարավոր չէ իրականացնել»,-պարզաբանեց Երեմ Սարգսյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությանը, որ Վալերի Պերմյակովի գործով առաջին դատական նիստը կայանալու է օգոստոսի 10-ին` Երեմ Սարգսյանն ասաց հետևյալը. «Ես բացառում եմ այդ տարբերակը և վստահ եմ, որ օգոստոսի 10-ի դրությամբ դատաքննություն չի լինելու: Եթե նույնիսկ ռուսական կողմի ներկայացված նյութերի թարգմանություններից հետո ՀՀ քննչական կոմիտեն այդ փուլում ավարտի քրեական գործի նախաքննությունը, նման հսկայական ծավալով գործի նյութերին ծանոթանալու համար մեզ պետք է որոշակի ժամկետ հատկացվի, որից հետո դեռևս հաջորդական փուլեր կան, ինչը նշանակում է, որ Վալերի Պերմյակովի գործով դատաքննությունը օգոստոսի 10-ին հաստատ չի լինելու»:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հուլիսի 18-ին առձեռն ստացել է 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեի վարույթում քննված քրեական գործի նյութերը, որին նախորդել էին համատեղ քննարկումներ Երևանում և Գյումրիում։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննչական խմբի անդամները ռուս գործընկերների հետ ուսումնասիրել են ՌԴ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործը և համատեղ առանձնացրել Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության քննությանը վերաբերող նյութերը։Արդյունքում, անջատված նյութերը կազմել են 9 հատոր, որոնք այսօր հանձնվել են ՀՀ քննչական կոմիտեին։ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի քննչական խմբի ղեկավարն ստացած նյութերն ուղարկել է թարգմանության։

Հայերեն English Русский

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի

«Արարատցեմենտ»-ի կառավարիչը կնշանակվի հուլիսին. Պապոյան