Գյումրիում ոստիկանները կանխել են «Շիրակ»-ի և ԱԻԿ-ի երկրպագուների բախումը

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրիում ոստիկաններին հաջողվել է կանխել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի և շվեդական ԱԻԿ-ի երկրպագուների բախումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագու Արթուր Մելիքյանը, բախումը հաջողվել է կանխել ոստիկանների միջամտությամբ: Միջադեպը տեղի է ունեցել Գյումրու «Վարդանանց» հրապարակում, երբ «Շիրակ» ֆուտբոլային թիմի` Երևանից ժամանած երկրպագուները՝ «Հայկական առաջին ճակատ» (FAF) ֆան-ակումբի մասնակիցները, սկսել են «Շիրակ»-ին քաջալերող տարբեր խոսքեր վանկարկել, ինչն էլ լսելով` տարածքի սրճարաններից մեկում գտնվող շվեդ երկրպագուները, պատասխան խոսքեր ու ավայելուչ արտահայտություններ են արել, որին հետևել է նաև հայ երկրպագուների պատասխանը: Բարեբախտաբար, հրապարակում հավաքված ոստիկաններին հաջողվել է հանգստացնել բոլորին: Այս պահին իրավիճակը հանգիստ է: Ի դեպ, ոստիկանները հսկողություն իրականացրել են նաև այն հյուրանոցում, որտեղ իջեւանել է ԱԻԿ-ը:

«Շիրակ»-ԱԻԿ հանդիպումը հուլիսի 23-ին է` ժամը 16:30-ին« Գյումրու քաղաքային մարզադաշտում:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան