ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) միջեւ հուլիսի 22-ին համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հանրային կապերի բաժնից, կողմերըպատրաստակամություն են հայտնել աջակցություն ցուցաբերել Հայաստանում կայուն եւ տնտեսապես արդյունավետ քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
Հուշագիրն ստորագրել են IDeAհիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Էդգար Մանուկյանն ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:
«IDeA հիմնադրամի կողմից իրականացվող «Տաթևի վերածնունդ» և Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրերն առաջին հերթին ուղղված են այդտարածաշրջաններում համայնքային ենթակառուցվածքների եւ զբոսաշրջության զարգացմանը: Մենք ուրախ ենք, որ զարգացմանն ուղղված ծրագրերում կունենանքայնպիսի կարեւոր գործընկեր, ինչպիսին ՎԶԵԲ-ն է: Համոզված ենք, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ավելի մեծ ծավալի աշխատանքներ իրականացնել, ինչպես նաեւ ընդլայնել գործակցության շրջանակները՝ ընդգրկելով նաեւ այլ ոլորտներ»,-նշել է Էդգար Մանուկյանը:
ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրենընույնպես կարեւորել է փաստաթղթի ստորագրումը:«Մենք ակնկալում ենք շարունակել եւ խորացնել գործարար միջավայրի եւ տարածաշրջանների տնտեսական զարգացմանն ուղղված մերփոխգործակցությունը: ՎԶԵԲ-ը պատրաստակամ է աջակցել Հայաստանում հուսալի եւ ժամանակակից ենթակառուցվածքների զարգացմանը», -ասել է նա: