Սփյուռք

Ամերիկահայերը կոչ են անում Օբամային եւ Կոնգրեսին աջակցել սիրիահայերին

2 րոպեի ընթերցում

Ամերիկահայերը կոչ են անում Օբամային եւ Կոնգրեսին աջակցել սիրիահայերին

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի հայկական համագումարը (ANCA) կոչ է անում ամերիկահայերին անմասն չմնալ, թե ինչ է կատարվում Մերձավոր Արեւելքում եւ դիմել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ու Կոնգրեսին պահանջով` աջակցություն ցուցաբերել Սիրիայում ապրող սիրահայերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ առնչությամբ ANCA-ի պաշտոնական կայքում սկսվել է ստորագրահավաք:

Նամակով կոչ է արվում ամերիկացիներին` ճնշում գործադրել ԱՄՆ կառավարության վրա այն հարցի առնչությամբ, թե արդյոք Սիրիայում ԱՄՆ-ի եւ միջազգային հանրության տրամադրված օգնությունը հասնում է սիրիահայերին եւ վտանգի մեջ հայտնված մնացած քաղաքացիներին: «Հումանիտար աջակցության ուշանալու կամ չհասնելու պատճառով բազմաթիվ մարդիկ, հատկապես ազգային փոքրամասնություններ, լքել են երկիրը»,- ասված է նամակում:

ԱՄՆ-ն Հայաստանում նույնպես կարող է աջակցել սիրիահայերին: «Բազմահազար սիրիահայեր վերադարձել են հայրենիք, մինչդեռ Հայաստանը, որպես փախստականներ ընդունող երկիր, շատ քիչ միջազգային աջակցություն է ստացել: Հետեւաբար, ԱՄՆ-ն կարող է այս հարցում կանգնել Հայաստանի կողքին, աջակցություն տրամադրել սիրիահայերին` սոցիալական ծառայությունների, վերապատրաստման եւ աշխատանք գտնելու, առողջական խնդիրների կարգավորման առնչությամբ»,- նշված է նամակում:

ANCA-ն կոչ է անում նամակները ստորագրել եւ հասցեագրել ինչպես նախագահ Օբամային այնպես էլ Կոնգրեսում իրենց նահանգից ընտրված ներկայացուցչին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում