Սպորտ

«Սևանա լիճ» շախմատային մրցաշարի առաջատարները լեհ և իսպանացի գրոսմայստերներ են

1 րոպեի ընթերցում

«Սևանա լիճ» շախմատային մրցաշարի առաջատարները լեհ և իսպանացի գրոսմայստերներ են

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտունիում ընթացող «Սևանա լիճ 2015» անվանումը կրող միջազգային մրցաշարում կայացել են 7-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի ներկայացուցիչներից միայն Հովհաննես Գաբուզյանին հաջողվեց հաղթանակ տոնել: Պարտություն կրեցին Սամվել Սևյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը: 7 տուրերից հետո 5-ական միավոր ունեն Դուդան և Գուիջարոն: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի շրջանային մրցաշարին, որն անցկացվելու է մինչև հուլիսի 21-ը, մասնակցում են տարբեր երկրներից ժամանած 10 ուժեղագույն միջազգային գրոսմայստերներ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում