Սպորտ

Շախմատիստ Տիգրան Պետրոսյանը գլխավորում է Բարսելոնայի մրցաշարային աղյուսակը

1 րոպեի ընթերցում

Շախմատիստ Տիգրան Պետրոսյանը գլխավորում է Բարսելոնայի մրցաշարային աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ շախմատիստները շարունակում են հաջող ելույթները Բարսելոնայի միջազգային մրցաշարում:

Բարսելոնայում ընթացող օփեն մրցաշարում գերազանց խաղ է ցուցադրում երևանցի միջազգային վարպետ Տիգրան Պետրոսյանը, որը խաղացված 5 տուրերից հետո ունի 5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեր մյուս ներկայացուցիչները՝ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ու միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանն ունեն 3.5-ական միավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում