Ֆուտբոլ

«Արարատ»-ը 2:3 հաշվով պարտվել է «Կուբան-2»-ին

2 րոպեի ընթերցում

«Արարատ»-ը 2:3 հաշվով պարտվել է «Կուբան-2»-ին

ԿՐԻՄՍԿ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Կրիմսկ քաղաքում հավաքը շարունակող Երևանի «Արարատ»-ը հուլիսի 18-ին անցկացրել է երկրորդ ստուգողական խաղը՝ 2:3 հաշվով պարտվելով Կրասնոդարի «Կուբան»-ի երկրորդ թիմին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, առաջին խաղակեսի վերջնամասում հաշիվը բացել է «Արարատ»-ի ավագ Ալեքսանդր Ռակիչը, ով հստակ է իրացրել Բրայան դե լա Ֆուենտեյի վաստակած 11-մետրանոց հարվածը:

Երկրորդ խաղակեսի սկզբում ռուսական թիմը կարողացել է 2 արագ գոլ խփել և առաջ անցնել հաշվի մեջ: Քիչ անց հաշիվը հավասարեցրել է փոխարինման մտած Գևորգ Նռանյանը, ով օգտվել է Բենիկ Հովհաննիսյանի հաշվենկատ փոխանցումից: Խաղավերջում մրցակիցը կարողացել է հաղթանակ կորզել` գրավելով «Արարատ»-ի դարպասը 11-մետրանոց հարվածով:

Հաջորդ ստուգողական հանդիպումն «Արարատ»-ը կանցկացնի հուլիսի 22-ին և կխաղա «Անապա»-ի հետ: Հավանական է, որ հաջորդ օրը մեր թիմը ևս մեկ խաղ կանցկացնի:

«Արարատ»-ը խաղացել է հետևյալ կազմով. Արամ Հայրապետյան (Գևորգ Պրազյան), Նորայր Գրիգորյան, Գորիկ Խաչատրյան (Մհեր Սահակյան), Սուլեյման Կոնե, Ռաֆֆի Կայա (Ջուլիանո Խիմենես), Ռոբերտո Կասաբելյա (Ումարու Կաինա), Մոյսես Օրոզկո (Սարգիս Կարապետյան), Զավեն Բուլուտ (Գևորգ Նռանյան), Բրայան դե լա Ֆուենտե (Արեգ Ազատյան), Կարլո Չուեկա (Բենիկ Հովհաննիսյան), Ալեքսանդր Ռակիչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում