Ֆուտբոլ

«Բանանց»-ը ստուգողական խաղում հաղթել է «Ալաշկերտ-2»-ին

1 րոպեի ընթերցում

«Բանանց»-ը ստուգողական խաղում հաղթել է «Ալաշկերտ-2»-ին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բանանց»-ը սեփական մարզահամալիրում ստուգողական հանդիպում անցկացրեց «Ալաշկերտ-2»-ի հետ և 2:0 հաշվով հաղթանակ տարավ:

Արդեն խաղասկզբում անկյունայինի խաղարկումից հետո հանդիպման հաշիվը բացեց «Բանանց»-ի ֆուտբոլիստ Կարեն Հարությունյանը, իսկ երկրորդ կեսում փոխարինման մտած Վալտեր Պողոսյանն անհատական անցումից հետո կրկնապատկեց թիմի առավելությունը: Սա «Բանանց» ակումբի 5-րդ ստուգողական հանդիպումն էր մինչ մրցաշրջանային այս փուլում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Բանանց»-ի մամուլի ծառայությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում