Սպորտ

Հայ շախմատիտներից միայն Ռոբերտ Հովհաննիսյանն է հաղթել «Սևանա լիճ 2015»-ի 6-րդ տուրում

1 րոպեի ընթերցում

Հայ շախմատիտներից միայն Ռոբերտ Հովհաննիսյանն է հաղթել «Սևանա լիճ 2015»-ի 6-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտունիում ընթացող «Սևանա լիճ 2015» անվանումը կրող միջազգային մրցաշարում հուլիսի 17-ին կայացել են 6-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանը կներկայացնող շախմատիստներից միակ հաղթանակը տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանը, ով առավելության հասավ Գուիջարոյի նկատմամբ: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Սամվել Սևյանը, Տիգրան Պետրոսյանը, Սամվել Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի շրջանային մրցաշարին, որն անցկացվելու է մինչև հուլիսի 21-ը, մասնակցում են տարբեր երկրներից ժամանած 10 ուժեղագույն միջազգային գրոսմայստերներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում