Սպորտ

Կայացել է Աբրահամի և Շտիգլիցի կշռման արարողությունը

1 րոպեի ընթերցում

Կայացել է Աբրահամի և Շտիգլիցի կշռման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Հալլե քաղաքում տեղի է ունեցել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ նրա մրցակից Ռոբերտ Շտիգլիցի կշռման արարողությունը:

Արթուր Աբրահամը կշռում է 76 կգ, Ռոբերտ Շտիգլիցը` 75,9 կգ: Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ արդեն 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում: Մենամարտը նախանշված է հուլիսի 18-ին, բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1-ի եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունների ուղիղ եթերում (սկիզբը` հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը Հայաստանի ժամանակով 00:20-ի հատվածում):

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում