ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայում եւս երեք օդանավակայաններ են փակվել արխիպելագի կղզիներում երկու հրաբուխների ժայթքման պատճառով, ինչը խախտում Է տասնյակ հազարավոր մարդկանց պլանները, որոնք տուն են վերադառնում Իդ ալ Ֆիթր տոնին, որը նշանավորում Է մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսին պահքի ավարտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ընդամենն այժմ Ինդոնեզիայում փակ Է հինգ օդանավակայան:
Ռաունգ հրաբխի ժայթքումը շարունակվում Է արդեն երկու շաբաթ: Անցյալ շաբաթ դրա պատճառով փակվել Էր Բալի կղզու՝ հանրաճանաչ տուրիստական ուղղություններից մեկի օդանավակայանը, սակայն ավելի ուշ օդանավակայանը վերսկսել Է աշխատանքը, հաղորդել Է BBC-ն: