Ֆուտբոլ

«Շիրակ»-ը ևս պարտությամբ սկսեց ԵԼ-ի երկրորդ փուլը

1 րոպեի ընթերցում

«Շիրակ»-ը ևս պարտությամբ սկսեց ԵԼ-ի երկրորդ փուլը

ՍՏՈԿՀՈԼՄ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի «Շիրակ»-ը Եվրոպայի լիգայի խաղարկության երկրորդ փուլի առաջին խաղում մրցակցի հարկի տակ 0:2 հաշվով պարտություն կրեց շվեդական «ԱԻԿ»-ից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` «Շիրակ»-ն այս խաղում ստացավ երեք կարմիր քարտ. խաղադաշտից հեռացվեցին Արման Հովհաննիսյանը, Գոռ Մալաքյանը և Անդրանիկ Բարիկյանը: «ԱԻԿ»-ն արդեն առաջին կեսի սկբնամասում ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն մեր թիմի դարպասապահ Երմակովը կարողացավ փրկել «Շիրակ»-ին:

Այնուամենայնիվ, առաջին կեսի 27-րդ րոպեին շվեդ ֆուտբոլիստներին հաջողվեց Գոյտոմի գոլի շնորհիվ առաջ անցնել հաշվի մեջ: Մինչ երկրորդ կեսի 80-րդ րոպեն խաղն ընթանում էր «ԱԻԿ»-ի տարածքային առավելությամբ. երկու անգամ մեր թիմին փրկեց նաև դարպասաձողը: 82-րդ րոպեին «Շիրակ»-ի դրպասին կրկին նշանակվեց 11 մետրոնց, որն անվրեպ իրացրեց նույն Գոյտոմը: Կանոնները խախտել էր փոխարինման դուրս եկած Բարիկյանը:

Այս թիմերի պատասխան մրցավեճը կկայան մեկ շաբաթ անց` «Շիրակ»-ի հարկի տակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում