ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծը չի նախատեսում ֆեդերալացում եւ Դոնբասի հատուկ կարգավիճակ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին, ելույթ ունենալով Գերագույն ռադայի նիստում, հայտարարել Է նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Ֆեդերալացման ակնարկ անգամ չկա: Ուկրաինան եղել Է, կա եւ կլինի ունիտար երկիր: Նախագիծը Դոնբասի ոչ մի կարգի հատուկ կարգավիճակ չի ենթադրում: Վստահ եմ, որ առաջարկված նախագիծը ոչ մի կերպ դուրս չի գալիս Մինսկի համաձայնությունների շրջանակներից»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: