Տնտեսագետը ՀՀ պետական պարտքը համարում է ոչ ռիսկային և կառավարելի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պետական պարտքը ռիսկային չէ և կառավարելի է: Այս մասին հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Աշոտ Թավադյանը: «Մեզ համար կարևոր պետք է լինի միայն այն, որ վերցվող վարկերը լինեն նպատակասլաց և սպասվող արդյունքը լինի տեսանելի, վարկերի կառուցվածքը` արդյունավետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Թավադյանը:

Հայաստանի պետական պարտքն այս պահի դրությամբ կազմում է 4.6 միլիարդ դոլար, որից 600 միլիոն դոլարը ներքին պարտքն է, 3.5 միլիարդ դոլարը կառավարության պարտքն է, 450 միլիոն դոլարը՝ Կենտրոնական բանկի պարտքը: Թավադյանը նշեց, որ օրենքով հստակ սահմանված է, որ Հայաստանի պետական պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի 60 տոկոսը:

Նրա խոսքով՝ հարկավոր է ուշադրություն դարձնել վարկերի արդյունավետության վրա՝ դրանք ուղղելով արտահանման տեմպերի աճի բարձրացմանը, որը տնտեսության մեջ աճ արձանագրելու ամենաարդյունավետ եղանակներից մեկն է: «Եվ շատ կարևոր է, որպեսզի մենք մեծացնենք պատրաստի արտադրանքի արտահանման ծավալները: Հարկավոր է ոչ թե արտահանել գունավոր մետաղների հումքը, ինչը մենք հիմա անում ենք, այլ մշակել դրանք և արտահանել պատրաստի արտադրանքը: Պետք է ուշադրություն դարձնել նաև նանոտեխնոլոգիաների արտահանմանը, ինչպես նաև ռազմավարական նշանակության արտադրանքի արտահանմանը: Այս դեպքում մենք կարող ենք օգտվել Եվրասիական տնտեսական միության ընձեռած հնարավորություններից, հատկապես, որ վերջերս Ռուսաստանի հետ ռազմաարդյունաբերական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ենք վավերացրել»,- նշեց Թավադյանը:

Նա նկատեց, որ այս պահին Հայաստանի արտահանումը կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 15 տոկոսը, մինչդեռ հարկավոր է այդ ցուցանիշը հասցնել 30 տոկոսի: Տնտեսագետն այս առումով կարևորում է նաև զբաղվածության խնդրի լուծումը:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին