Հասարակական

Իրավական ոլորտի մասնագետները դրական են գնահատում Հովհաննես Մանուկյանի գործունեությունն արդարադատության նախարարի պաշտոնում

3 րոպեի ընթերցում

Իրավական ոլորտի մասնագետները դրական են գնահատում Հովհաննես Մանուկյանի գործունեությունն արդարադատության նախարարի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավական ոլորտի ներկայացուցիչները բարձր են գնահատում Հովհաննես Մանուկյանի գործունեությունը արդարադատության նախարարի պաշտոնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ Հովհաննես Մանուկյանի հետ փաստաբանների պալատի համագործակցությունը եղել է արդյունավետ և կառուցողական: «Տեղյակ եք, որ նրա պաշտոնավարման ընթացքում մենք արդարադատության նախարարության հետ նաև համագործակցության հուշագիր ենք ստորագրել: Հուշագիրը դեռևս պրակտիկ գործողության մեջ չի դրվել, սակայն մենք այն կնքել ենք նախարարության հետ, և ես կարծում եմ, որ հաջորդ նախարարը ևս այդ հուշագրի պայմանները կիրառելու անհրաժեշտություն կտեսնի»,- ասաց Զոհրաբյանը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ, իրավաբան Շուշան Դոյդոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ Հովհաննես Մանուկյանն այլևս արդարադատության նախարարի պաշտոնը չի զբաղեցնում: «Ես իսկապես ափսոսում եմ, որովհետև մենք շատ կարևոր նախաձեռնություններ էինք իրականացնում: Շատ լավ հակակոռուպցիոն նախաձեռնություններ ունեինք, ծրագրեր ունեինք տեղեկատվական ազատության ոլորտում: Նրա պաշտոնավարման ընթացքում սերտ համագործակցություն էր ձևավորվել արդարադատության նախարարության և հասարակական սեկտորի միջև: Հիմա, փաստորեն, մենք պետք է ամեն ինչ նորից սկսենք, ինչը ջանքեր և ժամանակ է պահանջելու թե կառավարությունից, թե մեզանից»,- նշեց Դոյդոյանը:

Նա ընդգծեց նաև, որ արդարադատության նախարարությանը կից գործող հանրային խորհուրդը, ի տարբերություն այլ նախարարություններին կից գործող խորհուրդների, Հովհաննես Մանուկյանի պաշտոնավարման ընթացքում շատ ակտիվ աշխատել է: «Այդ խորհրդում նաև մեր կազմակերպությունն էր ընդգրկված: Պարբերաբար քննարկումներ էին կազմակերպվում հասարակական կազմակերպությունների հետ տարբեր թեմաների շուրջ: Այդ խորհուրդը ձևական բնույթ չէր կրում, իսկ հիմա մենք չգիտենք, թե ինչ է դրա հետ լինելու»,- ընդգծեց նա:

Իրավաբան Ալվինա Գյուլումյանը դժվարացավ գնահատական տալ Հովհաննես Մանուկյանի գործունեությանն արդարադատության նախարարի պաշտոնում: Նա ընդգծեց, որ որպես մասնագետ՝ դրական է վերաբերում Հովհաննես Մանուկյանին, սակայն նրա գործունեության գնահատականն իրեն չբերաբերող հարց է:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հուլիսի 14-ին ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից:Հովհաննես Մանուկյանը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնել էր 2014թ. ապրիլի 30-ին: Մինչ այդ նա Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր, իսկ դրանից առաջ զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Պաղեստինի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու մասին Հայաստանի հայտարարությունը

Քաղաքականություն

Պաղեստինի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու մասին Հայաստանի հայտարարությունը

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Խիստ կարևոր է պահպանել  համակեցության կանոնները. ՄԻՊ-ը բողոքներ է ստանում ուշ երեկոյան հնչող բարձր երաժշտության վերաբերյալ

Իրավունք

Խիստ կարևոր է պահպանել համակեցության կանոնները. ՄԻՊ-ը բողոքներ է ստանում ուշ երեկոյան հնչող բարձր երաժշտության վերաբերյալ

Վահան Քերոբյանի տնային կալանքի ժամկետն ավարտվել է

Իրավունք

Վահան Քերոբյանի տնային կալանքի ժամկետն ավարտվել է

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում