Սպորտ

Սամվել Սևյանն առաջին հաղթանակն է տոնել «Սևանա լիճ» մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Սամվել Սևյանն առաջին հաղթանակն է տոնել «Սևանա լիճ» մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտունի քաղաքում շարունակվում է «Սևանա լիճ» շախմատային մրցաշարը: Կայացել է 3-րդ տուրը: ԱՄՆ ներկայացուցիչ Սամվել Սևյանն իր առաջին հաղաթանակն է տոնել այս մրցաշարում` հաղթելով Ռոբերտ Հովհաննիսյանին: Տիգրան Պետրոսյանը զիջել է պարտիան Սալեմին, իսկ Հովհաննես Գաբուզյանը` Վիդիթին: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանն էլ հաղթել է Դուդային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 3 տուրերից հետո հետո մրցաշարային աղյուսակի առաջատարները Անտոն Գուջարոն և Վիդիթն են. նրանք ունեն 2,5-ական միավոր, սակայն լրացուցիչ միավորների հաշվին առաջատարը Գուջարոն է:

ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի շրջանային մրցաշարին, որն անցկացվելու է մինչև հուլիսի 21-ը, մասնակցում են տարբեր երկրներից ժամանած 10 ուժեղագույն միջազգային գրոսմայստերներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում