Սպորտ

Արթուր Աբրահամը եվ Ռոբերտ Շտիգլիցը բաց մարզում են անցկացրել

1 րոպեի ընթերցում

Արթուր Աբրահամը եվ Ռոբերտ Շտիգլիցը բաց մարզում են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Հալլե քաղաքում, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր մարզիչ Ուլի Վեգների հետ եւ մրցակից Ռոբերտ Շտիգլիցն իր մարզչի հետ, ԶԼՄ-ների ներկայացուցիչների և բռնցքամարտի երկրպագուների ներկայությամբ բաց մարզում են անցկացրել` ցուցադրելով իրենց հմտությունները:

Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ թվով արդեն 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլեքաղաքում: Մենամարտը նախանշված է հուլիսի 18-ին, բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին:

«Արմենպրես»-ի հաղորդմամ, մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1-ի եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (սկիզբը` Հայաստանի ժամանակով հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ժամը 00:20):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում