Ֆուտբոլ

Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Sky-ի նոր գովազդում

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Sky-ի նոր գովազդում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Sky հեռուսալիքի գովազդում:

«Իսկ դուք գիտեք, պարոն Մխիթարյան, որ մենք արդեն ունենք «Sky» hեռուստաալիքը: Մենք կարող ենք Բունդեսլիգան նայել ամբողջությամբ, իսկ իմ մայրիկը կարող է սերիալներ նայել: Իմ եղբայրը «Շալկե»-ի երկրպագու է, և նա ստիպված կլինի համակարգչով նայել ֆուտբոլը: Իսկ ես նայում եմ քեզ բազմոցին նստած հայրիկիս հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասում է գովազդում նկարահանված երեխան, ով ուղեկցում է հայ կիսապաշտպանին:

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունը կսկսվի օգոստոսի 14-ին:

#Vorfreude #SkyBuli

Posted by Dein Sky Sport on13 Июль 2015 г.

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում