Ֆուտբոլ

Բաստիան Շվայնշտայգերը խոսել է «Բավարիա»-ն «Մանչեստեր»-ով փոխարինելու մասին

1 րոպեի ընթերցում

Բաստիան Շվայնշտայգերը խոսել է «Բավարիա»-ն «Մանչեստեր»-ով փոխարինելու մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Գերմանիայի ազգային թիմի անդամ Բաստիան Շվայնշտայգերը պատմել է այն մասին, թե ինչու է որոշել հեռանալ «Բավարիա»-ից:

«Ես շատ լավ կարիերա եմ ունեցել «Բավարիա»-ում, բայց «Մանչեստեր Յունայթեդ»-ը միակ ակումբն է, որի համար ես կլքեի Մյունխենը: Ես պատրաստ եմ ընդունել այս մարտահրավերը: Ուրախ եմ, որ կրկին աշխատելու եմ Լուի վան Գալի գլխավորությամբ և ուզում եմ որ «Մանչեստեր»-ը լավագույնը լինի աշխարհի ամենամրցունակ առաջնությունում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Շվայշտայգերի խոսքերը մեջ են բերում անգլիական ԶԼՄ-ները:

Աշխարհի չեմպիոնը, 17 տարի լինելով Մյունխենի «Բավարիա»-ի առաջատար ֆուտբոլիստներից մեկը, երեք տարվա պայմանագիր է կնքել անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի հետ: Շվայնշտայգերը մեկ անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, 8 անգամ տիրացել է Գերմանիայի չեմպիոնի տիտղոսին և 7 անգամ էլ երկրի գավաթին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում